Մատչելի հղումներ

Նավալնին բողոքում է գիշերային ամենժամյա ստուգումների դեմ


navalny

Ռուսաստանի ընդդիմության ղեկավարներից Ալեքսեյ Նավալնին խնդրում է, որ դատարանը դադարեցնի գիշերային ամենժամյա ստուգումները: Դա, նրա խոսքերով, դաժան պատիժ է:

Բանտի ներսից տեսակապով զրուցելու ժամանակ Նավալնին ասել է, թե գիշերային ստուգումներն արտոնված չեն:

‘’Ի՞նչ եմ արել ես: Արդյո՞ք ցատկել եմ ցանկապատի վրայով: Արդյո՞ք ստորգետյան անցում եմ փորել, թե ինչ որ մեկից ատրճանակ եմ խլել: Ուրեմն ասեք, թե ինչու եք ինձ համարում փախուստի դեմելու ենթակա’’, ասել է Նավալնին:

Նավալնին ասել է, թե գիշերային ստուգումները հավասարազոր են տանջամիջոցների:

Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին հունվար ամսին, երբ վերջինս տուն վերադարձավ թունավորման արդյունքում Գերմանիայում հինգ ամիս բուժումներ ստանալուց հետո: Նա թունավորման համար մեղավոր է համարում Կրեմլին: Կրեմլը հերքում է թունավորման հետ որեւէ առնչություն ունենալու մասին մեղադրանքները:

XS
SM
MD
LG