ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը համագործակցել է Դանիայի արտաքին հետախուզական ստորաբաժանման հետ` հարևան երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելին լրտեսելու համար, տեղեկացրել է Դանիայի պետական DR- հեռուստակայանը:
Այս մասին տեղեկությունները ստացվել են Դանիայի պաշտպանության նախարարության հետախուզական գործակալությունում 2015 թվականին սկսված ներքին հետաքննության արդյունքում: Հետաքննությունն ուսումնասիրել է 2012-2014 թվականներն ընկած ժամանակահատվածը եւ եկել այն եզրակացության, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայությունը կիրառել է Դանիայի ինոոֆորմացիոն խողովակները, լրտեսելու համար Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ավագ պաշտոնատար անձանց:
DR դանիական կայանն ակնկարկում է ինը անանուն աղբյուրներ, որոնք կապ են ունեցել հետաքննության հետ:
Հիշեցնենք, որ լրտեսության մասին այս մեղադրանքը միակը չէ: 2013 թվականին ամերիկացի Էդուարդ Սնոուդոնն էր տեղեկացրել նաեւ, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսում է Գերմանիայի կանցլերի հեռախոսազրույցները:
Գերմանիայի կառավարությունը հայտարարում է, որ այժմ ուսումնասիրում է լրտեսության մասին լուրերը: : Սակայն Դանիայի պաշտպանության նախարարը հրաժարվում է մեկնաբանել լրտեսության մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները:
Ըստ մամուլի հաղորդագրությունների, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է հարեւան երկրների հեռախոսազրույցները, ընթերցել է տեքստային հաղորդագրությունները ու լսել ձայնային ուղերձները: