Մատչելի հղումներ

Որտեղից է գալիս Հավանայի համախտանիշը, չգիտի նույնիսկ ԱՄՆ-ի ԿՀԸ-ը


2017 թվականին Մարք Պոլիմերոպուլոսը, որպես ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) բարձրաստիճան պաշտոնյա, գաղտնի գործողությունների իր նոր առաջադրանքն էր սկսել կատարել Եվրոպայում: Դեպի Մոսկվա ուղեւորությունը պարտադիր էր:

‘’Այդ օրը կեսգիշերին ես արթնացա ուժեղ գլխապտույտով, ականջներիս մեջ բարձրաձայն զրնգոցով: Շատ թույլ էի զգում: Ես եղել եմ Իրաքի ու Աֆղանստանի պատերազմական գոտիներում, սակայն նման բան ինձ հետ չէր պատահել’’, ասում է նա:

Պոլիմերոպուլոսը կարծել է, որ դա սննդային թունավորում է: Սակայն մի քանի օր չկազդուրվելուց հետո դիմել է բժշկի օգնությանը:

‘’Ինձ ստուգեցին ԱՄՆ-ի կառավարության բժիշկները: Նրանք փորձում էին հասկանալ, թե արդյոք իմ դեպքը նման է նրանց, ովքեր նույն ախտանիշներն էին ցույց տվել Հավանայում:

Հավանայի առեռծվածային համախտանիշն առաջին անգամ ի հայտ է եկել 2016 թվականին, երբ Հավանայում ԱՄՆ-ի դեսպանության մի աշխատկից նույն ախտանիշներով դիմել էր բժիշկների օգնությանը: Դրանից հետո երկու տասնյակ մարդկանց մոտ էր նկատվել այս նույն հիվանդությունը:

Հիվանդության պատճառը, որը նմանվում է կոնտուզիային, Փենսիլվանիայի համալսարանի նյարդավիրաբույժ Դուգլաս Սմիթի խոսքերով, ուղեղում նշանակալի փոփոխություններն են: Դա ստիպել է հետախուզության սպային ենթադրել է, որ առեղծվածային հիվանդության հետեւում կանգնած են ռուսները: Եվ նա դրա համար հիմքեր ուներ, քանի որ, ինչպես ԿՀՎ-ի նախկին գործակալ Ջեյմս Օլսոնն է ասում, Մոսկվայում 70-80-ականներին դեսպանության աշխատակիցների նկատմամբ իրականացվել էր միկրոալիքային ճառագայթահարում:

Մասնագետները վերջին այս դեպքերը կապում են ‘’ուղղորդված, իմպուլսային, ռադիոհաճախականության էներգիայի’’ հետ:

Մարկ Պոլիմերոպուլոսը նշված ախտանիշների պատճառով ստիպված է եղել կամովին թողնել աշխատանքը: ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարում է, որ դեռեւս չունի տեղեկույթուններ, թե որն է առեղծվածային այս համախտանիշի առաջացման պատճառը:

ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում հաստատվելու համար անցկացված լսումների ժամանակ Ուիլյամ Բըրնսը խոստացել է սկսել հետաքննություն այս ուղղությամբ:

Կան որոշ տեղեկություններ այն մասին, որ հետաքննությանը ԿՀՎ-ի հետ միասին մասնակցելու է նաեւ պաշտպանության նախարարությունը:

‘’Նյու Յորք թայմս’’ օրաթերթը վերջերս էր գրել, որ Հավանայի սինդրոմ է մինչ այժմ հայտնաբերվել արդեն 130 անձանց մոտ:

XS
SM
MD
LG