Մատչելի հղումներ

Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն հունիսի 16-ին, Ժնեւում


Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ԱՄՆ-Ռուսաստան գագաթաժողովը տեղի կունենա Ժնեւում, հունիսի 16-ին, Բրյուսելում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո:

Կողմերի միջեւ լարված հարաբերությունների պայմաններում երկու նախագահների հանդիպման քննարկման առարկա են դառնալու զենքերի վերահսկմանը, կլիմայական փոփոխությանը, Իրանի միջուկային պայմանագրին վերաբերող հարցեր:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին ասել է, թե ‘’Նախագահը ծրագրում է նաեւ բարձրացնել Բելառուսի հարցը եւ ներկայացնել ԱՄՆ-ի խորը մտահոգությունը’’:

Խոսքը Պուտինի դաշնակից Լուկաշենկոյի մասին է, որը վերջերս հրահանգել էր շեղել Աթենքից Վիլնյուս ուղեւորվող մարդատար օդանավի ուղին ու ստիպել վայրէջք կատարել Մինսկում, ու ձերբակալել իր քննադատ բլոգերներից Ռաման Պրատասեւիչին:

Վերլուծաբան Ջոն Հերբսթը կատարված է համարում է ‘’օդանավահենություն ու ահաբեկչություն’’: Նա գովեստով է խոսում Եվրոպական միության օդային տարածքն ու օդանավակայանները բելառուսական օդանավերի առջեւ փակելու Միության որոշումը:

Սակայն ԱՄՆ-ի վարչակազմի վարած քաղաքականությունն այս ուղղությամբ չի գոհացնում հանրապետական կոնգրեսականներին: Սենատոր Բեն Սասսեն ասում է, որ Պուտինին որպես գանգստեր վերաբերվելու փոխարեն, Բայդենը նրան է շնորհում Հյուսիսային հոսք 2 խողովակաշարը եւ Պուտինի գործողություններն օրինականացնում է, նրա հետ հանդիպելու եղանակով:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը չի համարում ընծա Ռուսաստանի նախագահին: ‘’Բայդենը Պուտինի հետ հանդիպում է մեր երկրների միջեւ տարաձայնությունների պատճառով, այլ ոչ թե հակառակ դրանց’’, ասել է նա:

ԱՄՆ-ը երկար տարիներ է աշխատել արգելափակելու համար Հյուսիսայի հոսք 2 գազատար խողովակաշարը, որը Ռուսաստանը կապում է Գերմանիայի հետ: Բայդենի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել ռուսական այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են ավարտին մոտ այս նախագծում: Սակայն Բայդենը պատժամիջոցներից ազատել է այս նախագիծը վերահսկող գերմանական ընկերությանը` հայտարարելով, որ նման որոշումը բխում է միջատլանտյան կապերն ամրապնդելու իր խոստումից:

Ինչեւէ, Բայդենը հանդիպման ընթացքում բարձրացնելու է նաեւ Ուկրաինայի դեմ Մոսկվայի ագրեսիային վերաբերող հարցեր, սակայն նաեւ փորձելու է վերականգնել ռուս-ամերիկյան հարաբերություններում կանխատեսելիությունն ու կայունությունը:

XS
SM
MD
LG