Մատչելի հղումներ

Իսրայելն ու Իրանը` ԱՄՆ-ի վարչակազմի համար


Իսրայելա-պաղեստինյան տասնմեկօրյա բախումները դարձան ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքականության բնագավառում առաջին ճգնաժամը, երբ նա հրապարակայնորեն աջակցում էր Իսրայելին, սակայն նաեւ կուլիսների հետեւում աշխատում էր Եգիպտոսի միջնորդների հետ:

Բայդենը կողմերի միջեւ հրադադար հաստատելու ուղղությամբ ջանքեր սկսեց ներդնել, երբ Իսրայելի օդային ուժերի կողմից իրականացված գրոհների արդյունքում Համասի կողմից ղեկավարվող Գազայի գոտում 248 մարդ զոհվեց: Սակայն նա հայտնվեց Դեմոկրատական կուսակացության առաջադեմ թեւի ճնշման տակ, երբ կոնգրեսականները հորդորեցին նրան ավելի կարծր դիրք ընդունել Իսրայելի նկատմամբ: Նրանք ասում են, թե իրենց մտահոգում է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին զենքի վաճառքը, հատկապես 735 միլիոն դոլարի համարժեք զենքը, որի առաքումները դեռեւս չեն սկսվել:

Պետքարտուղար Բլինքենն ասել է, թե զենքի վաճառքը կատարվել է Կոնգրեսի հետ համապարփակ քննարկումներից հետո միայն:

Իսկ հանրապետական կոնգրեսականներին ավելի շատ մտահոգում է Իրանի հետ կապված խնդիրը: Նրանք ասում են, թե Բայդենի վարչակազմը կարող է հանել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, խրախուսելով Թեհրանին վերադառնալ 2015 թվականի միջուկային պայմանագրին:

Հիշեցնենք, որ 2018 թվականին նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էր ԱՄՆ-ը միակողմանի կերպով դուրս բերել գործարքից եւ վերսկսել էր Իրանի դեմ պատժամիջոցները: Դրանից մեկ տարի անց Իրանը գերազանցեց ուրանի հարստացման այն մակարդակը, որն իրեն էր տրված համաձայն գործարքի:

Սրանք են այսօր Բայդենի վարչակազմի առջեւ կանգնած առաջին երկու խնդիրները:

XS
SM
MD
LG