Բելառուսական ռազմական օդանավերը առգրավել են Ryanair ավիաընկերությանը պատկանող մի օդանավ, որին ստիպել են վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավում գրանցված հինգ ուղեւորներ չեն հասել Վիլնյուս:
Բելառուսի գործողությունները, որոնց արդյունքում ձերբակալվել է այլախոհ լրագրող Ռոման Պրոտասևիչը, արժանացել են միջազգային դատապարտման: Ինքնաթիռը ճամփորդում էր Հունաստանից Լիտվա:
Լիտվայի քրեական ոստիկանության բյուրոյի ղեկավար Ռոլանդաս Կիշկիսը հրաժարվել է հրապարակել Մինսկում մնացած մարդկանց անունները:
Ryanair- ի ղեկավար Մայքլ Օ'Լիրին կատարվածը որակել է պետության կողմից ինքնաթիռի կազմակերպված առեւանգում: Երկուշաբթի օրը ավելի վաղ նա այն կարծիքն է հայտնել, որ օդանավում եղել են անվտանգության աշխատակիցներ:
Դա նշանակում է, որ գործողությունը համակարգվել է Հունաստանում տեղակայված գործակալների հետ:
Վիլնյուսի Բելառուսական համալսարանը հայտնում է, որ Մինսկում բերման է ենթարկվել նաև 23-ամյա համալսարանական ուսանողուհի Սոֆյա Սապեգան, ով ճանապարհորդում էր Պրոտասևիչի հետ: Համալսարանը պահանջում է ազատ արձակել նրան:
Ըստ Կիշկիսի, Լիտվայի ոստիկանությունը հարցաքննում է Վիլնյուս թռչած ուղեւորներին ու զննում ինքնաթիռը:
Լիտվայի գլխավոր դատախազի տեղակալը նշում է, որ հետաքննությունը կարող է ձգվել մի քանի ամիս: