Մատչելի հղումներ

Իսրայելա-պաղեստինյան խնդիրը` Վաշինգտոնում


Իսրայելա-պաղեստինյան վերջին բախումները, որոնք սկսվեցին տասն օր առաջ, բողոքի ակցիաների տեսքով շարունակվում են նաեւ տարածաշրջանից դուրս: Ցույցեր են անցկացվում Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան առջեւ:

ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորներից Քրիս Մըրֆին գտնում է, որ Իսրայելը սխալ է թույլ տվել, երբ պարտադրել է պաղեստինցիներին հեռանալ իրենց տներից, այստեղ հրեական բնակավայրեր կառուցելու համար: ‘’Դա պաղեստինյան ապագա պետության հիմքերը խարխլելու նպատակ ունի: Իսկ պաղեստինյան իշխանություններն էլ, իշխանությանը կառչած մնալու նպատակով, սխալ են թույլ տվել հակահրեական դիրքորոշում որդեգրելով’’, ասել է սենատորը:

Դեմոկրատական կուսակցության ավելի առաջադեմ կոնգրեսականներն, այդ թվում սենատոր Բերնի Սանդերսը եւ Ներկայացուցիչների պալատի անդամ Ալեքսանդրա Օքասիո-Քորթեզը կոչ են անում վերանայել ԱՄՆ-ի կողմից Իսրայելին հատկացվող օգնությունը, երբ Իսրայելի օդային գրոհների արդյունքում քաղաքացիական մեծաթիվ անձինք են զոհվել Գազայի գոտում:

Հանրապետական կոնգրեսականներն ասում են, թե երկու կողմերը հավասարապես չեն պատասխանատու:

Սենատում փոքրամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելի խոսքերով. ‘’Մի կողմից հանդես են գալիս ահաբեկչական գործողություններ իրականացնող պաղեստինցիները եւ իրենց շարունակ դնում տուժողի դերում, մյուս կողմից իսրայելցիներն են, որոնք ճշգրիտ հարվածներ են հասցնում իրենց երկիրը պաշտպանելու համար’’:

Սենատի հանրապետականները կոչ են անում, որ Ամերիկան հավելյալ գործողությունների դիմի Իսրայելին պաշտպանելու համար, եւ դատապարտում են Իրանի միջուկային գործարքին նորից միանալու Բայդենի վարչակազմի քայլը:

Բայդենի վարչակազմը մյուս կողմից էլ մարտահրավերի առջեւ է կանգնում, երբ առաջադեմ դեմոկրատները փորձում են արգելափակել Իսրայելին 735 միլիոն դոլարի համարժեք զենքի վաճառքը:

XS
SM
MD
LG