Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը դատապարտում Էրդողանի խոսքերը, դրանք համարում հակահրեական


ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները` դրանք որակելով հակասեմականության դրսեւորումներ: Այս մասին ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք հորդորում ենք նախագահ Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավարներին զերծ մնալ կրքեր բորբոքող հայտարարություններից, որոնք կարող են հետագա բռնությունների պատճառ դառնալ», - ասված է Փրայսի հայտարարության մեջ: «Հակասեմական հայտարարությունները տեղ չպիտի ունենան որեւէ վայրում», - ավելացրել է նա:

Փրայսը չի նշել, թե Էրդողանի մասնավորապես որ հայտարարություններն է Միացյալ Նահանգները համարում հակասեմական: Պետդեպարտամենտը չի պատասխանել նաեւ այս հարցով պարզաբանման խնդրանքին:

Պաղեստինցիների բուռն պաշտպանի դերով հանդես գալու ցանկություն ունեցող Էրդողանը դատապարտել է Իսրայելին Գազայի գոտում օդային հարվածներ հասցնելու համար: Նա Իսրայելն անվանել «ահաբեկչական պետություն» այն բանից հետո, երբ այդ երկրի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ արձակեց Երուսաղեմում քարեր նետող պաղեստինցիների ուղղությամբ:

«Մենք լրջորեն ենք վերաբերվում հակասեմական դրսեւորումներով ուղեկցվող բռնություններին, ինչպես նաեւ դրանց հետ զուգակցվող ստերին», ասել է Փրայսը եւ ավելացրել. «Մենք միշտ պետք է ստերին դիմակայենք փաստերով, ատելության հիմքի վրա հանցագործություններին`արդարությամբ»:

XS
SM
MD
LG