Մատչելի հղումներ

"ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի Ադրբեջանի այս հարձակումը" Ֆրենք Փալոն


ԱՄՆ մի շարք այլ կոնգրեսականների պես Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին է անդրադարձել նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում:

Թվիթերի իր էջում Փալոնը գրել է "ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների հետ` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար"

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը նույնպես հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզ ներխուժման հաղորդագրությունների կապակցությամբ և Բայդենի վարչակազմին կոչ արել ամենաբարձր մակարդակով զբաղվել այս հարցով:

"Ադրբեջանական զորքի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի խախտումը վտանգավոր և անօրինական ագրեսիայի դրսևորում է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է առնչվել: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է շատ խիստ արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործողությունները լուրջ հետևանքներ կունենան: Երբ անցած տարի Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, ԱՄՆ նախկին վարչակազմը չկարողացավ միջամտել և բաց թողեց դռները, որպեսզի բռնապետները՝ Ալիևը, Էրդողանն ու Պուտինը, որոշեն հայ ժողովրդի ճակատագիրը",- գրել է Մենենդսեը:

XS
SM
MD
LG