Մատչելի հղումներ

 
Զինվորականները նամակով նախազգուշացրել են Մակրոնին «վերահաս քաղաքացիական պատերազմի» վտանգի մասին

Զինվորականները նամակով նախազգուշացրել են Մակրոնին «վերահաս քաղաքացիական պատերազմի» վտանգի մասին


Կառավարությունում մեղադրել են անանուն բաց նամակի հեղինակներին համարձակության բացակայության մեջ

Մի խումբ ֆրանսիացի զինվորականներ հրապարակել է նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակ, որում ասված է, որ իսլամիզմին նրա «զիջումներից» հետո Ֆրանսիայի գոյությունը վտանգված է:

Դրան նախոորդել էր մի քանի շաբաթ առաջ թոշակի անցած գեներալների նմանատիպ հաղորդումը, որը ցնցել էր քաղաքական էլիտան:

Նամակը, որը հրապարակվել է աջ Valeurs Actuelles հանդեսի կայքում, զգուշացնում է վերահաս քաղաքացիական հնարավոր բախումների մասին:

Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը՝ Մակրոնի մտերիմ դաշնակիցը, երկրորդ նամակը անվանեց «կոպիտ մանևր»՝ դրա անանուն հեղինակներին մեղադրելով «համարձակության» պակասի մեջ:

Անհայտ է, թե քանի մարդ է կանգնած այս նամակի հետևում, և ովքեր են նրանք:

Ի տարբերություն նախորդ նամակի, այն կարող է ստորագրած լինեն հասարակ քաղաքացիներ, իսկ ամսագիրը ասում է, որ այն ստորագրել է ավելի քան 145,000 մարդմեկ օրվա ընթացքում:

«Մենք խոսում ենք մեր երկրի գոյատևման մասին», - ասվում է նամակում, որն ուղղված է Մակրոնին և նրա կաբինետին:

Հեղինակները ներկայացնում են իրենց որպես երիտասարդ սերնդի, այսպես կոչված «կրակի սերնդի» ակտիվ անդամներ, ովքեր ականատես են եղել մարտերին:

«Նրանք իրենց կյանքը նվիրել են իսլամիզմը ոչնչացնելուն, որին դուք զիջումներ արեցիք մեր երկրի տարածքում», - գրում են նրանք:

Նամակի հեղինակների կարծիքով, որոշ կրոնական համայնքների համար «Ֆրանսիան միայն սարկազմի, արհամարհանքի կամ նույնիսկ ատելության առարկա է»:

«Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմ է սկսվում, և դուք դա շատ լավ գիտեք», - նշում են նրանք:

Facebook Forum

XS
SM
MD
LG