Մատչելի հղումներ

Բայդենը և Պուտինը պատրաստվում են քննարկել սպառազինության վերահսկման հարցը


Մոսկվան առաջարկել է երկու նախագահների սպասվող հանդիպմանը քննարկել անվտանգության ռազմավարական խնդիրները

Ռուսաստանն առաջարկում է սպառազինության վերահսկման և անվտանգության հարցերը քննարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դեռ սպասում է, որ Վաշինգտոնը կպատասխանի երկու առաջնորդների առաջիկա հանդիպման վերաբերյալ հարցերին, և որ Մոսկվան առաջարկել է, որ միջուկային կայունության ռազմավարական խնդիրները՝ ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական բնույթի, մղվեն առաջին պլան:

Զինաթափման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Վուդն ասել է, որ ընթանում են բանակցությունների նախապատրաստական աշխատանքներ:

«Նախագահ Բայդենը և նախագահ Պուտինը պայմանավորվել են քննարկել սպառազինությունների վերահսկման և անվտանգության նոր խնդիրների վերաբերյալ հարցեր», - ասել է Վուդը զինաթափման վերաբերյալ ՄԱԿ-ի վիրտուալ խորհրդաժողովում:

Նա շեշտեց, որ երկու նախագահները պատրաստվում են այս քննարկմանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները հասել էին ամենացածր կետին հետսառըպատերազմյան շրջանում այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը դրական պատասխան տվեց Պուտինի մարդասպան լինելու հարցին, և Մոսկվան խորհրդակցությունների համար հետ կանչեց Վաշինգտոնում իր դեսպանին:

Facebook Forum

XS
SM
MD
LG