Մատչելի հղումներ

Բախումները շարունակվում են Իսրայելի ոստիկանության ու պաղեստինցիների միջեւ


Բախումները երկուշաբթի օրը շարունակվել են պաղեստինցի ազգաբնակչության եւ Իսրայելի ոստիկանական ուժերի միջեւ: Երուսաղեմի ալ-Աքսայի մզկիթի մոտ իրականացվող բռնությունները դարձել են միջազգային մտահոգության պատճառ:

Լարվածությունը քաղաքում բարձր էր, երբ Իսրայելը նշում էր ‘’Երուսաղեմի օրը’’, որը 1967 թվականին արեւելյալ Երուսաղեմը գրավելուն նվիրված հրեական ամենամյա տոնակատարություն է: Այդ օրը նշում են նաեւ Հին քաղաքը գրավելու տոնը` բարձր պատով շրջապատված հատված, որտեղ են գտնվում մահմեդականների, հրեաների ու քրիստոնյաների սրբատեղիները:

Ալ-Աքսան, որը մահմեդականների թվով երրորդ ամենասուրբ վայրն է համարվում, վերածվել էր բռնությունների հատվածի նաեւ այն ժամանակ, երբ մահմեդականները նշում էին իրենց սուրբ ամիսը` Ռամադանը:

Լարվածությունը մեղմելու նպատակով Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ հրեական խմբերին արգելում է Երուսաղեմի օրն այցելել ալ Աքսային հարող հրապարակը, որը հրեաները համարում են իրենց աստվածաշնչյան տաճարների կենտրոն:

XS
SM
MD
LG