Մատչելի հղումներ

Աֆղանստանը` մեծ մարտահրավերների առջեւ


Աֆղանստանում սկսվել են ամերիկյան ուժերի դուրսբերման աշխատանքները: Այստեղ ամերիկյան մեկ ռազմաբազա արդեն իսկ փակ է, որտեղից դուրսբերված զենքն ու զինամթերքը տեղափոխելու համար անհրաժեշտ է C-17 տիպի բեռնատար այսպիսի 60 օդանավ:

Ինչպես պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն է ասում, ‘’Դեռ միայն մեկ շաբաթ է անցել գործընթացը սկսելուց ի վեր, եւ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի’’:

Իրենց առաջին համատեղ մամլո ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարարն ու միացյալ հրամանատարական ուժերի նախագահ, գեներալ Մարք Միլլեյը հինգշաբթի օրը հայտարարեցին, որ շարունակելու են օժանդակել աֆղանական զինված ուժերին ֆինանսապես, ինչպես նաեւ Աֆղանստանից դուրս տեղակայված ռազմաբազաների կարողություններով: Սակայն նրանք նաեւ մեծ մարտահրավերներ են տեսնում իրենց առջեւ կանգնած: Դրանցից մեկը Աֆղանստանի իրենց գործընկերներին մարզելն է: Գեներալ Միլեյի խոսքերով, մարզումները հավանաբար անցկացվեն այլ վայրերում:

Ամերիկան Աֆղանստանից հեռանում է այստեղ քսան տարի պատերազմ մղելուց հետո: ‘’Այն, ինչ մենք փորձում էինք անել անցած այս տարիներին, ինչի գլխավոր նպատակը Թալիբանի զինյալներին պարտության մատնելն էր, մեզ չհաջողվեց’’: Այս մասին է ասում Հյուսիսատլանտյան խորհրդի նախկին ներկայացուցիչ Դուգլաս Լյութը:

‘’Մենք հայտնվել ենք պատային իրավիճակում: Պատային իրավիճակում ենք նաեւ Աֆղանստանի կառավարության ներսում, երբ այստեղ չի հաջողվում կառուցել քաղաքական համահունչ համակարգ’’, ասում է նա:

Անցած մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր օր Աֆղանստանում թշնամական 80-ից 120 հարձակում է տեղի ունեցել: Այս իրողությունը, համեմված այն փաստի հետ, որ խաղաղության բանակցությունները մտել են փակուղի, խոսում է այն մասին, որ ուղին Աֆղանստանում հարթ չէ, եւ այն ավելի անանցանելի կդառնա ամերիկյան ուժերի լիակատար հետքաշումից հետո:

XS
SM
MD
LG