Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում շուտով կսկսվի կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստումը


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հույս ունի, որ եկող երկու ամիսների ընթացքում երկրի չափահաս բնակչության 70 տոկոսը ստացած կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն առաջին չափաբաժինը:

Իր խոսքը ժողովրդին ուղղելով Սպիտակ տնից` Բայդենը հայտարերեց, որ մինչեւ Անկախության օրը` հուլիսի 4-ը ավելի քան 160 միլիոն ամերիկացիներ ստացած կլինեն երկու չափաբաժինները:

Նա իր խոսքում կոչ է անում ու հորոդորում մարդկանց չհապաղել եւ գրանցվել պատվաստման ենթարկվելու համար: Ու երբ ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությունը տա 12-15 տարեկան երեխաներին Pfizer-ի զույգ պատվաստումների ենթարկելու արտոնություն, անհապաղ կսկսվի նաեւ նրանց պատվաստման ենթարկելու գործընթացը: Այս մասին որոշում վարչությունը կայացնելու է հաջորդ շաբաթ:

Pfizer-ն իր հերթին կոչ է անում դեղամիջոցների վարչությանը, որպեսզի արտոնի սեպտեմբեր ամսից 2-11 տարեկան երեխաներին պատվաստումը:

XS
SM
MD
LG