Մատչելի հղումներ

Թուրքիայում նոր սահմանափակումներն առաջ են բերում խուճապ


Ստամբուլը նորից հայտնվել է խիստ սահմանափակումների մեջ, այնպես, ինչպես ամբողջ Թուրքիան: Այն շարունակվելու է շատ խիստ պայմաններում մոտ երեք շաբաթ: Այստեղ գործում է պարետային ժամ: Տնտեսությունն այս ընթացքում տուժում է մեծապես:

Նախկինում ուժի մեջ մտցված սահմանափակումների արդյունքում նվազել էր համավարակի տարածման արագությունը: Նախագահ Էրդողանը նույնիսկ բազմահազարանոց ցույցեր էր անցկացնում երկրում:

Սակայն մի քանի շաբաթվա ընթացքում հիվանդության ծավալներն այստեղ հնգապատկվել են, եւ վարակակիրների թվով Թուրքիան առաջին տեղում է հայտնվել ամբողջ Եվրոպայում:

Չինաստանից ուշանում են պատվաստանյութի մատակարարումները, ինչը նպաստում է կորոնավիրուսի ավելի արագ տարածմանը: Ամսվա վերջին Ռուսաստանն է Թուրքիային հատկացնելու Sputnik V պատվաստանյութը:

Իսկ քանի որ կառավարությունը չի ներկայացրել ժողովրդին ֆինանսական աջակցության որեւէ ծրագիր, շատերն են ենթադրում, որ մեծաթիվ թուրքեր կհայտնվեն չափազանց ծանր վիճակում:

Ինչպես տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են ասում, մարդիկ հայտնվել են խուճապի մեջ: Շատերն ասում են, որ չունեն հաց, ջուր: Ունեն կոմունալ ծառայությունների համար կուտակված պարտք, չեն կարողանում վճարել տան վարձը: ‘’Այո, խուճապը մեծանում է’’, ասում են փորձագետները:

Սակայն կառավարությունը հույս ունի, որ այս սահմանափակումները կօգնեն, որ փրկվի տնտեսությունը, հատկապես տուրիզմի ճյուղը, երբ դրա սեզոնը դեռեւս չի սկսվել:

Իսկ Ստամբուլում մի մեծ զանգված սպասում է հացի:

XS
SM
MD
LG