Մատչելի հղումներ

BioNTech-ի նոր պատվաստանյութը կարելի է պահել 2-8 աստիճան տաքության պայմաններում


BioNTech ընկերությունը ներկա պահին աշխատում է ստանալ իր նոր պատվաստանյութը կիրառելու արտոնություն, որը երկուսից ութ աստիճան տաքության պայմաններում կարելի է օգտագործել վեց ամսվա ընթացքում: Այս մասին երեքշաբթի օրը տեղեկացրել է ընկերության ղեկավար Ուհուր Շահինը:

‘’Մեր ընկերության ստեղծած առաջին պատվաստանյութը պետք է պահվի ութսուն աստիճան ցրտի պայմաններում: Իսկ այժմ ունենք հնարավորություն, որ այն պահպանվի երկուսից ութ աստիճան տաքության պայմաններում’’, ասել է Շահինը Financial Times-ի կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:

Իր խոսքում նա ասել է նաեւ, որ նոր տեսակի այս պատվաստանյութի կիրառելիությունը կհասցվի վեց ամսվա:

XS
SM
MD
LG