Մատչելի հղումներ

Պատվաստանյութն` ընդդեմ քովիդի, թերահավատությունը` հօգուտ համավարակի


Նոր հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում պատվաստանյութերի նկատմամբ երկմտությունը վտանգ է հանդիսանում COVID-19 համաճարակն ընդմիշտ դադարեցնելու հարցում:

Հարցված 117 երկրներից 79-ում այն մարդկանց թիվը, ովքեր ասում են, որ պատրաստ են պատվաստվել, 70% -ից ցածր է եղել:

Փորձագետները նշում են, որ երկրներից շատերը դեռ զանգվածային պատվաստումներ չեն էլ սկսել:

Ըստ Գելըփ հաստատության անցկացրած հարցումների, 20 երկրներում հարցվածների մեծամասնությունը նշել է, որ չի պատվաստվի: Օրինակ, Ռուսաստանում մարդկանց 61% -ը ասել է, որ հրաժարվում է պատվաստանյութից: Կոսովոյում 56% -ը չի ուզում ենթարկվել պատվաստման, Սենեգալում ՝ 55%:

Ընդհանուր առմամբ, աշխարհում 7,6 միլիարդ բնակիչներից ավելի քան 1 միլիարդը չի պատվաստվի:

Առողջապահության ոլորտի պաշտոնյաները նպատակ ունեն պատվաստել այնքան թվով մարդկանց, որի դեպքում հիվանդության տարածումը կտրուկ դանդաղում է, երբ նոսրանում են վիրուսի դեմ խոցելի մարդկանց շարքերը:

Գիտնականները հստակ չգիտեն, թե այս հիվանդության դեպքում երբ կարելի է հասնել այդ մակարդակին, սակայն անցած համաճարակների փորձը ցույց է տվել, որ հիվանդության տարածումը կանգ է առնում, երբ հիվանդությունից պաշտպանված է լինում բնակչության առնվազն 70% -ից 90% -ը:

Փորղձագետներն ասում են, որ վերաբերմունքը դեպի պատվաստանյութերը վերջին ժամանակներս ինչ որ չափով բարելավվել է: Արդեն իրականացվել են հարյուր միլիոնավոր ներարկումներ, բացի այդ, ասում են նրանք, մեծ է եղել լրատվամիջոցների կողմից լուսաբանումների դերը:

Որոշ երկրներում մարդիկ տատանվում են, քանի որ չեն վստահում կառավարությանը, ասում է Gallup-ի ներկայացուցիչը:

Նախկին Խորհրդային Միության երկրներում, օրինակ, կառավարությունների հանդեպ վստահությունը ցածր է, և բնակիչները շատ ավելի քիչ հավանական են համարում իրենց պատվաստումը:

Արևելյան Եվրոպայում եւս, մարդկանց միայն 40% -ն է պատրաստ պատվաստանյութեր ընդունելուն: 20 երկրներից 10-ը, որտեղ հարցվածների մեծ մասը հրաժարվում է պատվաստանյութից, գտնվում են Արևելյան Եվրոպայում:

XS
SM
MD
LG