Մատչելի հղումներ

Ռուսներն ու չինացիներն ապատեղեկատվություն են տարածում պատվաստանյութերի վերաբերյալ


Ռուսական և չինական լրատվամիջոցները սիստեմատիկորեն ձգտում են անվստահություն սերմանել Արևմտյան COVID-19 պատվաստանյութերի նկատմամբ իրենց վերջին ապատեղեկատվական արշավներում, որոնք ուղղված են Արևմուտքի մասնատմանը, չորեքշաբթի ասված է եվրոպական զեկույցում:

Դեկտեմբերից ապրիլ ամիսներն ընկած ժամանակահատվածում երկու երկրների պետական լրատվամիջոցները բազմաթիվ լեզուներով կեղծ լուրեր են տարածել առցանց եղանակով, սենսացիոն պատմություններ հորինելով պատվաստանյութերի անվտանգության հետ կապված հարցերի շուրջ: Նպատակը եղել է ռուսական և չինական պատվաստանյութերն ավելի անվտանգ ներկայացնելու հանգամանքը, ասված է Եվրամիության կողմից կատարված ուսումնասիրության մեջ:

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պարբերաբար մեղադրում են Ռուսաստանին ծածուկ գործողություններ իրականացնելու մեջ, որոնց թվում է ապատեղեկատվությունը, որի նպատակն է ապակայունացնել Արևմուտքը `շահարկելով հասարակության մեջ առկա պառակտումները:

Ռուսաստանը հերքում է նման որեւէ մարտավարություն: Նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրում է օտարերկրյա ‘’թշնամիներին’’ Ռուսաստանին թիրախավորելու մեջ:

Աստրազենեկայի պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև AstraZeneca- ի և Johnson & Johnson- ի հետ կապված շատ հազվադեպ կողմնային երեւույթներ են գրանցվել, ասված է ԵՄ-ի զեկույցում:

«Սակայն չինական պաշտոնական ալիքները, և՛ կրեմլամետ լրատվամիջոցները տարածել են նյութեր արևմտյան պատվաստանյութերի ենթադրյալ կողմնային ազդեցությունների վերաբերյալ` խեղաթյուրելով իրականությունը’’՞- ասված է զեկույցում:

XS
SM
MD
LG