Վերջին օրերին մեծ մտահոգություն հարուցող լուրեր են ստացվում Հնդկաստանից, կապված կորոնավիրուսի արագ տարածման ու մահացությունների թվի արագ աճի հետ: Ջո Բայդենի վարչակազմը ջանք է ներդնում այդ ճգնաժամը հարթելու ուղղությամբ, եվ այստեղ ուղարկում պաշտպանիչ պարագաներ, թթվածին, թեստավորման միջոցներ:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սուլիվանի խոսքերով, մեծ մտահոգության առարկա է նոր տարատեսակների տարածման հանգամանքը:
Հնդկաստանում այսօր ավելի քան տասնինը միլիոն վարակակիր կա: Այստեղ հիվանդությանը զոհ է գնացել ավելի քան 215 հազար մարդ:
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այստեղ բնակչության մեկ երրորդն արդեն պատվաստման է ենթարկվել: Որոշ նահանգներ հայտարարել են, թե ունեն պատվաստանյութի այնքան խմբաքանակ, որ հնարավոր է ավելցուկը հատկացնել այլ երկրկների:
Բայդենի աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնի խոսքերով, ԱՄՆ-ը Հնդկաստան է առաքել այնքան հումք, որը բավարար է Աստրազենեկայի քսան միլիոն չափաբաժին արտադրելու համար: Ամերիկյան փաստաբանական մի խումբ, որը ղեկավարում է սենատոր Բերնի Սանդերսը, կոչ է անում, որ ԱՄՆ-ը մեղմացնի արտոնագրերի մասին կանոնները, որպեսզի մյուս երկրները ստանան պատվաստանյութերն այլ անվան տակ արտադրելու արտոնություն: Մի բան, որին դեմ են դեղագործական ընկերությունները, ակնարկելով անվտանգության հետ կապված խնդիրներ:
Բայդենը պատրաստվում է շուտով խոսել այս պատվաստանյութերն այլուր ավելի հասանելի դարձնելու հնարավորության մասին: