Մատչելի հղումներ

Էրդողանը չի հավատում կիպրոսի հույների հետ խնդիրը հարթելու հնարավորությանը


Թուրքիայի նախագահը չի հավատում, որ էթնիկապես կիսված Կիպրոսի խաղաղության բանակցությունները վերսկսելու ՄԱԿ-ի ջանքերը կտան արյդունք: Էրդողանն այս մասին հայտարարել է ուրբաթ օրը: Նախորդ օրը ՄԱԿ-ի եւ Կիպրոսի երաշխավոր երկրների պատվիրակություններին չէր հաջողվել բանակցություններ սկսելու համար նախնական պայմանների շուրջ գալ համաձայնության: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն ասել է, որ նոր բանակցություններ կարող են սկսվել երկու-երեք ամսից:

‘’Ես ոչ վստահում եմ, ոչ էլ հավատում եմ հույն կիպրացիներին: Նրանք երբեք էլ անկեղծորեն չեն գործել’’, ասել է Էրդողանը Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Կիպրոսն արդեն մի քանի տասնամյակ է լի կղզու հույն ու թուրք համայնքների միջեւ հակամարտությամբ: Կղզին երկու համայնքների միջեւ է բաժանվել 1964 թվականին, երբ սկսված բախումների արդյունքում թուրք կիպրացիները քաշվեցին դեպի առանձին հատվածներ: Իսկ երբ հույն կիպրացիները 1974 թվականին իրականացրին զինված հեղաշրջում Հունաստանին միանալու նպատակով, թուրքական համայնքի երաշխավորի դերով այստեղ ներխուժեցին Թուրքիայի զինված ուժերը: 1983 թվականին հիմնադրվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը:

XS
SM
MD
LG