Մատչելի հղումներ

Ջո Բայդենի ելույթը` պաշտոնավարման առաջին 100 օրերի կապակցությամբ


ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց հարյուր օր անց Ջո Բայդենը ելույթով հանդես եկավ Կոնգրեսի առջեւ, իր խոսքը սկսելով հետեւյան նախադասությամբ. ‘’Ամերիկան հետ է վերադառնում’’: Նա նկատի ունի այն բացթողումներն ու ամերիկյան ուղուց շեղումը, որոնք տեղի են ունեցել նախորդ վարչակազմի օրոք:

Բայդենը խոստանում է պետական լայն աջակցություն երեխաների ու ընտանիքների համար: ‘’Ես եկել եմ խոսելու ճգնաժամի ու հնարավորությունների մասին, մեր երկիրը վերակառուցելու ու մեր ժողովրդավարությունը վերակենդանացնելու մասին’’, հայտարարեց նա:

Կորոնավիրուսի համավարակի ու դրա արդյունքում տնտեսական անկման մասին խոսելով, նա հայտարրեց, ‘’Ամերիկան սկսում է առաջ շարժվել’’: Նա հորոդորում է մարդկանց չհրաժարվել պատվաստումնրից:

Հիշեցնենք, որ պաշտոնը ստանձնելուց միայն մի քանի ժամ անց Բայդենը Ամերիկան նորից դարձրեց ԱՀԿ-ի անդամ:

Բայդենը ներկաայցրեց իր առաջարկած 1 տրիլիոն 8 հարյուր միլիարդ դոլարի ծրագրի մասին տեղեկություններ, որը երաշխավորելու է նախադպրոցական ու քոլեջների անվճար կրթություն, ինչն ապահովվելու է հարուստ խավի հարկերը բարձրացնլու հաշվին: ‘’Ամենահարուստ մեկ տոկոս կազմող բնակչությունը պետք է սկսի մուծել իր բաժինը’’, հայտարրեց Բայդենը:

Առաջարկեց մոտ $ 6 տրիլիոն դոլարի նոր ծախսեր ենթակառուցվածքների, ներդրումների և սոցիալական անվտանգության ցանցերի համար:

Բայդընը ցանկանում է ավարտին հասցնել ներգաղթի խնդիրը ու նախ եւ առաջ սկսել այստեղ արդեն իսկ գտնվով անձանց քաղաքացիության խնդիրները լուծելով:

Հիշելով ոստիկանի ծնկի ճնշման տակ մահացած Ջորջ Ֆլոյդին, Բայդենը հորդորեց Կոնգրեսին իրականացնել ոստիկանական համակարգի բարեփոխումներ:

Ռուսասատնի մասին հատվածում, ԱՄՆ-ի նախագահն ասաց. ‘’Նրանց գործողությունները կունենան հետեուանքներ’’:

Նա, հիշելով քաղցկեղին զոհ գնացած իր որդուն, կոչ արեց նոր ֆինանասավորում, որպեսզի վերջ դրվի այս հիվանդությանը:

Որոնք են այն ոլորտները, որտեղ Բայդենը կատարել է իր տված խոստումները:

Կլիմայական փոփոխության դեմ պայքար: Հիշեցնենք, որ Բայդենն ԱՄՆ-ը նորից դարձրեց Փարիզի պայմանագրի կողմ:

Բայդենը կատարում է նաեւ միջուկային զենքերը վերահսկելու մասին իր ծրագիրը եւ վճռական քայլեր է իրականացրել Նոր Ստարտ պայմանագիրը Ռուսասատանի նախագահ Պուտինի հետ երկարձգելու հարցում:

Բայդենի վարչակազմը նաեւ սկսեց անուղղակի բանակցություններ Իրանի հետ, վերակենդանացնելու համար Իրանի միջուկային միջազգային պայմանագիրը:

Հիշենք, որ իր կառավարման առաջին հարյուր օրերի ընթացքում էր, որ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Փորձագետների ճնշող մեծամասնությունն է գտնում, որ Բայդենն այժմ վայելում է եվրոպական դաշնակից պետությունների հետ քաղաքական մեղրամսի հաճույքը, ինչը, ասում են նրանք, ԱՄՆ-ի նախագահին թույլ է տալիս շարունակել համարձակ որոշումների գործընթացը:

XS
SM
MD
LG