Սանկտ Պետերբուրգում տասնյակ հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց, պահանջելու համար Կրեմլի գլխավոր քննադատ Ալեքսեյ Նավալնիի ազատ արձակումը, ինչպես նաեւ պահանջում էին նրան տրամադրել համապատասխան բուժօգնություն: Իշխանությունների կողմից ցուցարարներին տրված պատասխանն արտահայտվեց ոստիկանական բռնություններով: Հատուկջոկատայիններն իրականացրին մեծաթիվ ձերբակալություններ: Մեկ օրվա ընթացքում երկրի տարբեր քաղաքներում ձերբակալեցին մոտ 1800 ցուցարարների:
Ցուցարարներից շատերն են ասում, որ իրենք այստեղ են եկել իրենք իրենցից ամաչելու արդյունքում, այն բանի համար, թե ինչ է կատարվում Ռուսաստանում իրենց աչքերի առջեւ:
Չնայած Ալեքսեյ Նավալնին ուրբաթ օրը հայտարարեց հացադուլը դադարեցնելու որոշման մասին, բողոքի ալիքը մարելն այս պահին անհավանական է թվում, քանի որ խնդիրը ոչ այնքան հացադուլն է, որքան ազատազրկումը:
Ցուցարարներից շատերն են վստահ, որ, իրենց խոսքերով ասած, ‘’այս հանցավոր կառավարությունը վաղ թե ուշ տապալվելու է’’: Երկիր, որի նախագահը հանդես է գալիս ‘’ներսի ու դրսի թշնամիների’’ դեմ նախազգուշական հայտարարությամբ, երկիր, որի իշխանությունները խոսում են Նավալնիի Հակակոռուպցիոն հիմնադրամը փակելու ու դրա դեմ հետաքննություն սկսելու կոչերով: Իսկ սրանք հայտարարություններ են, որոնք կարող են էլ ավելի մեծացնել դժգոհության ալիքը Ռուսաստանում: