Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահն իր հետաքրքրությունն է արտահայտել համագործակցության ոլորտների ընդլայնման ու տարաձայնությունների արդյունավետ կառավարման հետ մեկտեղ երկկողմ կառուցողական հարաբերությունների խորացման վերաբերյալ: Առաջնորդները պայմանավորվել են հանդիպել հունիսի ամսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում` երկկողմ և տարածաշրջանային հարցեր քննարկելու նպատակով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն աչքի են ընկել լարվածությամբ: Վաշինգտոնը քննադատում է Անկարային, հատկապես ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելուց հետո: Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտոնապես դուրս է թողել Թուրքիային F-35 մարտական ինքնաթիռների արտադրության ծրագրից՝ ռուսական հրթիռային համակարգերի հետ կապված գործարքի պատճառով:
Facebook Forum