Մատչելի հղումներ

Ռուսաստանում ձերբակալում են ի պաշտպանություն Նավալնիի անցկացվող ցույցերի մասնակիցներին


Ռուսաստանում ոստիկանությունը սկսել է Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով սկսված ցույցերի մասնակիցների ձերբակալություններ: Չորեքշաբթի օրը ձերբակալություններ են իրականացվել հեռավորարեւելյան Մագադան քաղաքում:

Ռուսաստանի կառավարությունը հայտարարում է, թե երկրի ամբողջ տարածքում ծրագրված բողոքի ցույցերն անօրինական են: Հիշեցնենք, որ ի պաշտպանություն Նավալնիի անցկացված նախկին ցույցերը Ռուսաստանում ցրել են բռնի ուժով:

Կրեմլի գլխավոր քննադատ, 44-ամյա Ալեքսեյ Նավալնին, որի կյանքն անցյալ տարի հաջողվել էր փրկել դիտավորյալ թունավորումից հետո, փետրվար ամսին դատապարտվեց երկուսուկես տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց յուրացումների մեջ, մի բան, ինչը Նավալնին համարում է քաղաքական հետապնդում: Վերջինս մարտի 31-ից հացադուլ է սկսել բանտում, բողոքելով, որ իշխանությունները հրաժարվում են իրեն տրամադրել բուժում ոտքի ու մեջքի ցավերի դեմ:

Բանտի պատասխանատուները հայտարարում են, որ նա բուժում ստանում է:

XS
SM
MD
LG