Մատչելի հղումներ

Սպիտակ տունն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ Ցեղասպանություն եզրույթի գործածման վերաբերյալ


Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը

«Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով քննարկման ժամանակ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հրապարակեց ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակագրության բաժնից ստացված արձագանքը ի պատասխան պատմաբանների բաց նամակի, հասցեագրված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Կարևորելով այն, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վճռորոշ է նախագահի դիրքորոշումը՝ Հայ պատմաբանների ընկերակցությունն ու գիտական հանրությունը նամակ է ուղղել նախագահ Բայդենին, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ՝ համապատասխան հետևություններ արվեին Ցեղասպանություն բառը գործածելու հարցում:

Իր պատասխան նամակում ԱՄՆ-ի վարչակազմը, շնորհակալություն հայտնելով հայ պատմաբաններին կապ հաստատելու և տրամադրված տեղեկատվության համար, բարձր են գնահատել շփման հնարավորությունը:

«Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և Ձեր նմանօրինակ նամակները օգնում են մեզ՝ ավելի պարզ և լավ հասկանալու, թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչպես կարող է օգտակար լինել Ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք նամակը և կաշխատենք ընթացք տալ»,- նշված է Սպիտակ տան արձագանքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG