Ռուսաստանում բանտի բժիշկները որոշել են երկրի ընդդիմության ղեկավարներից Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել հիվանդանոց: Արդեն քսան օր Նավալնին գտնվում է հացադուլի մեջ, հանգամանք, որը դարձել է Ռուսաստանի նկատամամբ միջազգային համայքնի կողմից հնչող նախազգուշացումների պատճառ: Չնայած միջազգային հանրության այն կարծիքին, որ այսպես շարունակվելու դեպքում մի քանի օրերի ընթացքում Նավալնին կարող է մահանալ, ռուսական բանտային ծառայության ղեկավարներն ասում են, թե նրա առողջական վիճակը ‘’բավարար’’ է: Նրանց խոսքերով, Նավալնիի իսկ համաձայնությամբ, իրենք նրան տալիս են ‘’վիտամինային թերապիա’’:
Նավալնիի կողմնակիցները կոչ են անում երկրի ամբողջ տարածքում սկսել բողոքի ցույցեր, նրա կյանքը փրկելու համար: Կազմակերպիչները հույս ունեն, որ ծրագրված ցույցերը լինելու են ամենալայնածավալը երկրի ժամանակակից պատմության ընթացքում:
Կրեմլը հայտարարում է, թե չարտոնված որեւէ ցույց ինքնաբերաբար կհամարվի անօրինական:
Իսկ Արեւմուտքը հասկացնում է, որ 44-ամյա Նավալնիի ճակատագիրը խորապես է սրում հարաբերութունները Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ: Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ ուժի մեջ դրեց անցյալ շաբաթ, որոնք թիրախավորում են Ռուսաստանի ներքին պարտքը եւ սեւ ցուցակի մեջ ընդգրկում ռուսական մի շարք ընկերություններ: ԱՄՆ-ի նախագահ Բայդենի անվտանգության հարցերով խորհրդականն էլ կիրակի օրը հայտարարել էր այն մասին, որ ԱՄՆ-ի կառավարությունը Ռուսաստանին տեղյակ է պահել, որ ‘’կլինեն հետեւանքներ’’, եթե Նավալնին մահանա բանտում:
Սակայն Կրեմլը, թվում է թե մնում է անդրդվելի եւ հայտարարում, որ Ռուսաստանը կշարունակի պատասխան տալ յուրաքանչյուր պատժամիջոցի:
Նավալնիի հարցը երկուշաբթի օրը դառնալու էր Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների քննարկման առարկա:
Միության գլխավոր դիվանագետ Ջոզեփ Բորելն ասել է , թե Ռուսաստանի իշխանություններն են ստանձնելու Նավալնիի առողջության ու կյանքի պատասխանատվությունը:
Նավալնին ավելի վաղ ասել էր, թե բանտի ղեկավարությունը սպառնացել էր իրեն հագցնել մարմնի շարժը կանխող բաճկոն, պարտադրաբար սնելու նպատակով:
Ռուսատանը Նավալնիին մեղադրում է, առողջական իր վիճակը չափազանցնելով, հավելյալ ուշադրություն իր վրա սեւեռելու մեջ:
Նրանք խոստացել են երաշխավորել, որ Նավալնին չի մահանա: