Մատչելի հղումներ

Ինչ պիտի արվի, որպեսզի ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո հակամարտությունը չխորանա Աֆղանստանում


ԱՄՆ-ի պետքարտուձար Էնթոնի Բլինքենն իր հետ Աֆղանստան էր տարել Վաշինգտոնի ուղերձն այն մասին, որ զորքերն այստեղից հանելով, Միացյալ Նահանգները չի լքում Աֆղանստանը:

‘’Մեր միջեւ առկա է գործընկերություն, որը փոփոխվում է, սակայն` մնում հարատեւ’’, ասել է նա:

Բլինքենն Աֆղանստան այցելեց այստեղից ամերիկյան ուժերը մինչեւ սեպտեմբերի 11-ը դուրս բերելու մասին նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից մեկ օր անց:

Հիմա Աֆղանստանի կանանց միության ղեկավարները մտավախություն ունեն, որ իրենց իրավունքները երկու տասնամյակ առաջ մղելուց հետո, իրենց ջանքերը կարող են ապարդյուն անցնել:

Ինչպես խորհրդարանի վերին պալատի անդամներից Ֆավզիա Սամքանայն է ասում, ‘’Իսլամի շրջանակներում աֆղանստանցի կանանց առկա իրավունքները կարող են հայտնվել հարյուր տոկոսանոց սպառնալիքի ներքո’’:

Բլինքենը հավաստիացնում է, որ զորքերի դուրսբերումից հետո անգամ Ամերիկան շարունակելու է աջակցել քաղաքացիական հասարակությանը, պաշտպանելու համար կանանց հավասար իրավունքները:

Քսան տարի այստեղ գտնվելուց հետո ամերիկյան ուժերի դուրսբերումը կարող է սպառնալ նաեւ նոր բռնություններով: Ինչպես Աֆղանստանի հարցով ԱՄՆ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Օլսոնն է ասում, ‘’Կարծում եմ, Աֆղանստանը նորից կարող է մտնել լարված հակամարտությունների փուլ: Կարծում եմ, անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը շարունակի աջակցել Աֆղանստանի կառավարությանը, հատկապես ֆինանսական միջոցներով’’:

Բլինքենի խոսքերով էլ, Աֆղանստանում դեպի հակամարտության վերջնական լուծում տանող ճանապարհն անցնում է բանակցությունների ուղով, քաղաքական պայմանագրերի ու փոխզիջման եղանակով:

XS
SM
MD
LG