Մատչելի հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում հակամարտության կողմերին վերսկսել բարձր մակարդակի երկխոսությունը. հայտարարություն


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), հանդես են եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է.

՛՛Համանախագահները գոհունակությամբ արձանագրում են հրադադարի ռեժիմի ամրապնդումը և ուշադիր հետևում են 2020 թ. նոյեմբերի 9-ին կողմերի միջև ձեռք բերված համաձայնության կատարմանը: Համանախագահները ողջունում են զոհվածների աճյունների վերադարձի հետ կապված նշանակալի ձեռքբերումները և հակամարտության արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման, հումանիտար օգնության ևկյանքի համարժեք պայմանների տրամադրման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացը:

Համանախագահները կողմերին հիշեցնում են, որ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ` մնացած մտահոգիչ ոլորտների հետ կապված հարցերը կարգավորելու և երկարաժամկետ խաղաղությանը նպաստող փոխվստահությանմթնոլորտ ձևավորելու համար: Դրանք ներառում են հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձին` միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներինհամապատասխան, հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդթվում`միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը և պաշտպանությանը, ինչպես նաև հակամարտությունից տուժածհամայնքների, մարդկանց միջև վստահության ամրապնդման այլ միջոցառումների համար անմիջական շփումների և համագործակցության խթանմանը:

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն է պետք դարձնելվերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին շատ հայտնի սկզբունքների հիման վրա:

Այս առումով համանախագահները կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Նրանք կրկնում ենուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝առանց նախապայմանների:

Համանախագահները նաև իրենց խորին աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (PRCiO) առաքելության շարունակական գործունեությանը և հնարավոր ընդլայնմանը և կողմերինկոչ են անում լիարժեք հասանելիություն և աջակցություն ցուցաբերել իր ջանքերին: Համանախագահներն ընդգծում են իրենց պատրաստակամությունը վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական առաքելությունները: Այս առումով համանախագահները կողմերին հիշեցնում են իրենց երթուղիների վերաբերյալ անարգելմուտքի և շարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին` իրենց ունեցած մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան:

Facebook Forum

XS
SM
MD
LG