Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը` կողմ եւ ընդդեմ զենքերի ազատ վաճառքին


Կալիֆոռնիայում անցյալ շաբաթ տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհված չորս անձանցից մեկը իննամյա տղա էր: Սպանություններ, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի ունենալով, ժամանակ առ ժամանակ վեր են հանում զենքերի վրա վերահսկողությունը խստացնելու պահանջը: Նախագահ Ջո Բայդենը վերջին այս հարձակումից հետո ստորագրեց գործադիր մի շարք հրահանգներ, որոնցից մեկը վերաբերում է առանց սերիական համարների զենքերի տարածումն արգելելուն:

Սրանք շատ արագ հնարավոր է դառնում վերածել իրական զենքի եւ նախագահը ցանկանում է, որ ոչ հրազեն համարվող այս միջոցն այսուհետ համարվի հրազեն:

Երկրորդ հրամանագիրը վերաբերում է կայունացնող ամրագոտիներին, որոնք մեծացնում են նշանառության ճշգրտությունը: Նման սարք էր անցյալ ամիս կիրառվել Կոլորադոյում, հարձակում, որին զոհ գնաց տասը մարդ:

Որքան էլ որ Բայդենի այս գործողությունները լինեն կարեւոր, միայն Կոնգրեսն ունի զենքերի մասին օրենք ընդունելու իրավասություն: Դեմոկրատական մեծամասնությամբ Ներկայացուցիչների պալատը վերջերս ընդունեց գնորդի քրեական ու առողջական անցյալի ստուգումները խստացնելու մասին բանաձեւ: Սակայն Սենատում չկա այս հարցում հանրապետականների կողմից մեծ աջակցություն:

‘’Ես հակված չեմ ընդունել այնպիսի օրենքներ, որոնք ի զորու չեն իրենց արդարացնել’’, ասում է հանրապետական փոքրամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելը:

Ասենք, որ ԱՄՆ-ում 1994 թվականից ի վեր չեն ընդունվել զենքերի վերահսկման շուրջ լուրջ որոշումներ: Հարձակողական զենքերն արգելելու մասին օրենքի կիրառումն ավարտվել է 2004 թվականին, եւ այն չի երկարաձգվում հանրապետականների ընդդիմության արդյունքում: Եվ այսօր հանրապետականներից շատերն էլ քննադատում են նախագահ Բայդենին, ասելով, թե նրա գործադիր հրահանգները ոտնահարում են զենք կրելու իրավունքի մասին սահմանադրության երկրորդ փոփոխությունը:

Բայդենը հակադարձում է, ասելով, թե հենց սկզբից մարդկանց չէր թույլատրվում գնել այն բոլոր զինատեսակներից, որոնք իրենք ցանկանում էին գնել: ‘’Հենց ամենասկզբից, երբ գործում էր երկրորդ փոփոխությունը, որոշ մարդկանց չէր թույլատրվում գնել զենք’’, ասում է նա: Այնպես որ, Բայդենը վճռական է զենքերի վաճառքը կրճատելու հարցում: Իր հերթին արդարադատության նախարարությունը սկսում է ուսումնասիրել զենքերի անօրինական փոխադրումները եւ մեկ միլիարդ դոլար է պատրաստ բաժանել այն համայքների միջեւ, որտեղ իրականացվում են զինված բռնությունները կրճատելու ուղղությամբ նկատելի քայլեր:

XS
SM
MD
LG