Մատչելի հղումներ

Կապիտոլիումը շրջափակող ցանկապատն ու այն հեռացնելու շուրջ առկա հարցերը


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի դեմ երեք ամսվա ընթացքում իրականացված երկրորդ հարձակումից հետո մեծ ուշադրություն է դարձվում Կապիտոլիում անվտանգության խնդրի վրա: Հունվարի վեցի հարձակումից երկուսուկես ամիս անց զոհվեց ԱՄՆ-ի ամենատեսարժան վայրերից մեկը համարվող Կապիտոլիումի շենքը հսկող անվտանգության ուժերի ծառայող Վիլյամ Էվանսը, երբ հարձակումն իրականացրած անձնավորության ավտոմեքենան հարվածեց սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումներից հետո այս շենքի շուրջը կառուցված բետոնե պատնեշին: Պատնեշը կասեցրեց մեքենայի ընթացքը դեպի Կապիտոլիում, ոստիկաններն էլ չեզոքացրին սպառնալիքը:

Ինչ վերաբերում է հունվարի վեցի իրադարձություններին, ապա փորձագետներից Ռիք Օզի Նելսոնը կարծում է, որ անվտանգության 2000 թվակազմով ուժերը բավարար չէին հարձակումը կասեցնելու առաքելությունն իրականացնելու համար:

Այդ ապստամբությունից հետո ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի հազարավոր զինվորականներ տեղաբաշխվեցին այստեղ: Բացի այդ բարձր ցանկապատի երկու շերտով շրջափակվեց այն շենքը, որը մինչ այդ համարվում էր ԱՄՆ-ի կառավարությանը պատկանող ամենաազատ ելումուտն ունեցող շենքը:

Ամերիկյան համալսարանից Քերոլին Գալահերն ասում է, թե ժողովրդավարությունը պահանջում է, որ կառավարությունը բաց լինի ժողովրդի առջեւ: ‘’Ու եթե Կապիտոլիումը պարուրվում է բարիկադներով, ուրեմն կառավարությունը բաց չէ’’, ասում է նա:

Կապիտոլիումը ցանկապատով շրջափակելու հանգամանքն, այո, լարված քննարկումների պատճառ է դարձել, երբ դեմոկրատ օրենսդիրները կողմ են շենքի պաշտպանությունն այս եղանակով իրականացնելուն, հանրապետականները` պնդում, որ ցանկապատը պետք է հանվի անհապաղ:

Ինչ վերաբերում է վերլուծաբաններին, ապա նրանք կարծում են, որ սա արտացոլումն է այն իրականության, որ հանրապետականներն այդպես էլ չեն կարողանում ընդունել 2020 թվականի նախագահական ընտրություններում իրենց պարտությունը:

Ինչ վերաբերում է հունվարի վեցի ապստամբությանը, որը Կապիտոլիումի դեմ իրականացված ամենաուժեղ հարձակումն էր պատմության ընթացքում, ապա այն մանրամասն հետաքննության է ենթարկվելու Կոնգրեսում այս տարվա ընթացքում:

XS
SM
MD
LG