Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն պիտի շարունակի մնալ որպես Եվրոպայի անվտանգության հիմք


72 տարի է անցել այն օրից, երբ Արեմտյան դաշինքը 1949 թվականին ստորագրեց ՆԱՏՕ-ն հիմնադրելու մասին Վաշինգտոնի պայմանագիրը: Նույնքան տարի էլ Ռուսաստանը շարունակում է մնալ այս դաշինքի համար որպես ամենամեծ վտանգը:

Վերլուծաբաններից Ջոնաթան Իյալի խոսքերով, ‘’Առկա է մի ռուսաստան, որը ոչ միայն ցանկանում է ուժ կիրառել եվրոպական երկրներին վախեցնելու համար, այլ նաեւ ուժ է կիրառում ու բռնությամբ իրեն բռնակցում այլ երկրի պատկանող տարածքներ: Սա շեշտում է Եվրոպայի անվտանգության համար ՆԱՏՕ-ի կարեւորությունը’’:

Եվ ՆԱՏՕ-ն շարունակում է ընդլայնվել: Դաշինքին անցյալ տարի միացավ Հյուսիսային Մակեդոնիան: Բոսնիա-Հերցեգովինան պաշտոնապես թեկնածու է, Ուկրաինան ու Վրաստանը` հավակնորդներ: Եթե ԱՄՆ-ի նախկին նախագահ Թրամփը ՆԱՏՕ-ն անվանում էր ‘’հնացած կառույց’’, ապա ներկա նախագահ Բայդենը վերահաստատում է ՆԱՏՕ-ին իր երկրի նվիրվածությունը:

Վերլուծաբան Սիմոնա Սոարի խոսքերով, Բայդենը խրախուսում է, որ ՆԱՏՕ-ն նաեւ զբաղվի ռազմավարական նշանակություն ունեցող այլ սպառնալիքներ վերացնելով: Նա նշում է կլիմայի փոփոխության ոլորտում համագործակցությունը, քանի որ, ասում է նա, այս ոլորտը նույնպես վերաբերում է անվտանգությանը և պաշտպանությանը: Նա շեշտում է տեխնոլոգիայի ոլորտում համագործակցության կարեւրությունը, հիշեցնում այդ բնագավառում Չինաստանի ու Ռուսաստանի համագործակցության մասին:

ՆԱՏՕ-ի առջեւ կանգնած մարտահրավերներն այսօր շատ են: Ինչպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգն է ասում, ‘’Եվրոպական միության բնակչության 90 տոկոսը բնակվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, սակայն այդ երկրներից ՆԱՏՕ-ին է փոխանցվում ամբողջ բյուջեի միայն 20 տոկոսը’’:

Այնպես որ Միացյալ Նահանգները կշարունակի ճնշումներն ընդդեմ Եվրոպայի, որպեսզի նրանք կատարեն իրենց համախառն արդյունքի երկու տոկոսի չափով հատկացումներ կատարելու պարտավորութունը:

ՆԱՏՕ-ի խնդիրների շարքում են Աֆղանստանն ու Թուրքիան: Վերջինս, լինելով այս դաշինքի անդամ, օդային պաշտպանության համակարգեր է գնում Ռուսաստանից, ինչը թուլացնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների դիրքերը:

Սակայն բոլոր խնդիրների հետ միասին, ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ Եվրոպայի անվտանգության հիմքը: Այսպես են ասում այս դաշինքի ղեկավար անդամները:

XS
SM
MD
LG