Մատչելի հղումներ

Պատվաստումների գործընթացն` ԱՄՆ-ում


Մինչեւ ապրիլի 19-ը ԱՄՆ-ում բոլոր չափահաս անձինք կարող են ստանալ պատվաստումներ ընդդեմ կորոնավիրուսի: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը: Սա նշանակում է, որ պլանը կատարվում է մայիսի 1-ին նախատեսված ժամկետից երկու շաբաթ ավելի շուտ:

Ըստ նախագահի, ԱՄՆ-ում ամեն օր պատվաստման է ենթարկվում մոտ երեք միլիոն մարդ: ‘’Աշխարհում առաջին երկիրն ենք, որտեղ լիովին պատվաստվել է մոտ 62 միլիոն մարդ’’, ասում է նա:

Պատվաստանյութերը նաեւ իրենց հատկացնելու այլ երկրներից իրականացվող ճնշումների տակ Բայդենը Գեյլ Սմիթին նշանակել է քովիդ 19-ի դեմ համաշխարհային առումով իրականացվող աշխատանքներում իր վարչակազմի համակարգողի պաշտոնում: Վերջինս հաճախ է հանդես եկել պատվաստանյութերի հավելյալ չափաբաժիններն այլ երկրներ ուղարկելու կոչերով:

Չնայած ցածր ու միջին եկամուտներ ունեցող մեծաթիվ երկրներ են սկսել COVAX ծրագրի ներքո ստանալ պատվաստանյութեր Չինաստանից, փորձագետներն ասում են, թե ԱՄՆ-ը կարող է ավելին անել, քան ավելցուկ չափաբաժիններն արտասահման առաքելը:

Վերլուծաբան Ստիվըն Մորիսոնի խոսքերով, Միացյալ Նահանգները կարող է օգնել հզորացնելու արտադրության ծավալները, կարող է կարգ ու կանոն հաստատել պատվաստանյութի շուկաներում, որտեղ այս պահին, նրա խոսքերով, տիրում է քաոսային իրավիճակ:

Նախագահ Բայդենը, որը ժամանակ առ ժամանակ այցելում է պատվաստումներ իրականացնող կլինիկաներ, իր վարչակազմի աշխատակիցների հետ փորձում է թերահավատ անձանց վստահեցնել պատվաստանյութերի կարեւորության մասին: Այստեղ պատվաստումներին թերահավատությամբ է նայում բնակչության քսան տոկոսը: Երկիր, որտեղ մեկ օրում գրանցվում է մոտ վաթսուն հազար նոր վարակակիր:

Սակայն գոհացուցիչն այն է, որ ինչպես Սպիտակ տունն է տեղեկացնում, ԱՄՆ-ում մարդկանց քառասուն տոկոսն արդեն ստացել է պատվաստման առնվազն առաջին ներարկումը: Լիովին պատվաստվել է մոտ քսան միլիոն ամերիկացի:

XS
SM
MD
LG