Մատչելի հղումներ

 
Եվրոպական միության ղեկավարները հանդիպում են անցկացնում Թուրքիայի նախագահի հետ

Եվրոպական միության ղեկավարները հանդիպում են անցկացնում Թուրքիայի նախագահի հետ


Անկարայում Թուրքիայի նախագահի հետ հանդիպում են անցկացնում Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահները: Հանդիպումը տեղի է ունենում կողմերի միջեւ լարված հարաբերությունների պայմաններում:

Մարտ ամսին էր, որ Եվրոպական միության ղեկավարները որոշեցին վերսկսել բանակցությունները Թուրքիայի հետ, երբ Անկարան Միջերկրական ծովում դադարեցրեց նավթի ու գազի որոնողական աշխատանքները:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Միջերկրական ծովի արեւելյալ հատվածում Անկարայի կարծր դիրքերում փոփոխությունը, սակայն ավելացրել է, որ եվրոպական դաշինքի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները դեռեւս ոչ հասունացած պայմաններում են, մասնավորապես Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման պատճառով:

Եվրոպական միության անդամության հավակնորդ Թուրքիան պաշտոնական վերջին հանդիպումը Միության ղեկավարների հետ անցկացրել էր

2020 թվականի մարտ ամսին:

Չնայած կանանց բռնություններից պաշտպանելու պայմանագրից դուրս գալու եւ այստեղ մարդու իրավունքների ոտնահարումների ցուցանիշի բարձրացման փաստերին, Եվրոպական միությունը հայտարարում է, թե ցանկանում է աշխատել առեւտրի ծավալները մեծացնելու ուղղությամբ:

Երկու կողմերը նաեւ գալիս են համաձայնության Թուրքիային Եվրոպական միության կողմից միլիարդավոր դոլարներ հատկացնելու հարցի շուրջ, որի նպատակը Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին աջակցություն ցուցաբերելն է:

XS
SM
MD
LG