Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում երրորդ շաբաթն անընդմեջ աջում է  COVID-19-ով հիվանդների թիվը


ԱՄՆ-ում երրորդ շաբաթն անընդմեջ աճում է  COVID-19-ով հիվանդների թիվը

Մեծացել է նաև հոսպիտալացման մակարդակը, սակայն նվազել է մահերի թիվը

Reuters- ի վերլուծությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում COVID-19 նոր դեպքերի թիվն անցյալ շաբաթ աճել է 5 տոկոսով ՝ կազմելով ավելի քան 450,000 մարդ: Դեպքերի թիվն աճում է արդեն երրորդ շաբաթն անընդմեջ:

Անցյալ շաբաթ COVID-19 հիվանդությամբ հոսպիտալացված հիվանդների միջին թիվն աճել է 4 տոկոսով` կազմելով ավելի քան 37,000 հիվանդ: Դրանից առաջ 11 շաբաթ անընդմեջ հոսպիտալացումների թիվը նվազում էր:

Առողջապահության ոլորտի պատասխանատուները մտահոգություն են հայտնել Հարության Տոնի և դպրոցական գարնանային արձակուրդների ընթացքում ճանապարհորդության աճի կապակցությամբ` կորոնավիրուսի ավելի վարակիչ տեսակների տարածմանը զուգահեռ:

Չնայած նախկինում գրիպի վարակը կրում էր սեզոնային բնույթ, և դեպքերի թիվը նվազում էր ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, մասնագետները նշում են, որ նոր կորոնավիրուսի դեպքում նման միտում չկա: Անցյալ ամռան ընթացքում որոշ շրջաններում նկատվել է COVID-19 դեպքերի աճ:

«Մենք չպետք է հուսանք, որ եղանակը մեզ կփրկի այն բոլոր դժվարություններից, որոնց առջև այժմ կանգնած ենք», - երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է երկրի գլխավոր համաճարակաբան, դոկտոր Էնթոնի Ֆաուչին:

Ըստ Reuters- ի վերլուծության, 50 նահանգներից 27-ը նախորդ յոթ օրվա համեմատ արձանագրել են վերջին շաբաթվա ընթացքում նոր դեպքերի թվի աճ:

100,000 բնակչի հաշվով նոր դեպքերի և հոսպիտալացումների ամենամեծ թիվը գրանցվել է Միչիգանում, Նյու Ջերսիում և Նյու Յորքում:

Սակայն COVID-19- ից մահերի թիվը անցած շաբաթ նվազել է 17 տոկոսով ՝ կազմելով 5800 մահ կամ օրական 834 մարդ: Առողջապահության ոլորտի պատասխանատուները հույս ունեն, որ պատվաստումները կօգնեն նվազեցնել մահերը՝ նույնիսկ դեպքերի աճի գրանցման հետ մեկտեղ:

Արդեն վեցերորդ շաբաթը երկրում գրանցվում են պատվաստումների ռեկորդային ցուցանիշներ: Անցյալ շաբաթ ամեն օր միջին հաշվով կատարվել է 3,1 միլիոն պատվաստում: Կիրակի օրվա դրությամբ, բնակչության 32 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին, իսկ 19 տոկոսը ամբողջությամբ պատվաստված է, հաորդում է Հիվանդությունների վերահսկողության կենտրոնը:

Facebook Forum

XS
SM
MD
LG