Բժիշկները հայտնում են, որ Ալբերտո Ֆերնանդեսի վիճակը կայուն է
Ռուսական Sputnik V պատվաստանյութով պատվաստվելուց երկու ամիս անց Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Ուրբաթ երեկոյան տարածված մի շարք թվիթերյան գրառումների մեջ Ֆերնանդեսը նշել է, որ իր մոտ ջերմությունը բարչձրացել է, և զգացել է թեթև գլխացավ, որը իրեն դրդել է անցնել հետազոտություն:
«Ես արդեն մեկուսացել եմ ՝ հետևելով ընթացակարգին և իմ անձնական բժշկի ցուցումներին», - հայտնել է նախագահը: «Ես կապ եմ հաստատել այն մարդկանց հետ, ում հանդիպել եմ վերջին 48 ժամվա ընթացքում ՝ պարզելու համար, թե արդյոք նրանց հետ շփումը կարելի է որակել սերտ»:
Ըստ Ֆերնանդեսի բժիշկների թիմի՝ թեստերը հաստատել են COVID-19 ախտորոշումը: Բժիշկները նշում են, որ 62-ամյա առաջնորդի հիվանդության հետ կապված վիճակը կարելի է որակել «կայուն, ասիմպտոմատիկ, նորմալ պարամետրերով»:
Facebook Forum