Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահն ակնկալում է ենթակառուցվածքային փոփոխության փաթեթի շուրջ ստանալ Կոնգրեսի աջակցությունը


Նախագահ Բայդենի առաջարկած ենթակառուցվածքային ծրագիրը լայն պատկեր է ներկայացնում, թե ինչն ինքը համարում ենթակառուցվածք: Իսկ դա ոչ միայն ճանապարհներն ու կամուրջները վերանորոգելն է, այլ նաեւ համացանցի կարողությունները մեծացնելը եւ տեխնոլոգիական նոր միջոցներով կլիմայի փոփոխության դեմ պայքարելը:

Ինչպես ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիչն է ասում, ‘’Հիմա ճիշտ ժամանակն է այս խնդիրները լուծելու համար, երբ կա երկկուսակցական հետաքրքրություն, երբ առկա է նախագահի լիակատար աջակցությունը’’:

Ներկայացված փաթեթում աշխատատեղերին վերաբերող հատվածում ասված է, որ բացվելու են մաքուր էներգիայի արտադրության բնագավառում նոր աշխատատեղեր եւ զարկ է տրվելու խնամակալության բնագավառին, այն դարձնելով մասնագիտական ճյուղ:

Հանրապետական ղեկավարներն ասում են, որ ներակայացված ծրագիրը շատ մեծ է, որը նախատեսում է մինչեւ 2030 թվականը երկրում ունենալ կես միլիոն էլեկտրական ավտոմեքենա:

Հանրապետականների համար վիճահարույց է նաեւ հարկերին վերաբերող հատվածը: Փաթեթով առաջարկվում է մեծ ընկերություններից ավելի մեծ հարկերի գանձում:

Նախագիծն այժմ դրված է Կոնգրեսի քննարկմանը, եւ դեմոկրատական մեծամասնության պայմաններում այն եկող ամիսների ընթացքում կդրվի նախագահի սեղանին` վերջնական հաստատման համար:

Այս փաթեթը նաեւ դառնալու է քննություն Բայդենի Դեմոկրատական կուսակցության համար: Չէ որ, եթե Սենատում Բայդենն այս փաթեթի շուրջ չստանա եւ ոչ մեկ հանրապետականի աջակցություն, այն ուժի մեջ դնելու համար հարկավոր է լինելու, որ դրան կողմ քվեարկեն բոլոր դեմոկրատները:

XS
SM
MD
LG