Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը մարտ ամսին նահանջել է մինչև 6 տոկոս


Մարտին նոր աշխատատեղերի թիվն աճել է ավելի քան 900 հազարով

ԱՄՆ գործատուները վարձել են ավելի շատ աշխատողների, քան կանխատեսվում էր մարտ ամսին պատվաստումների արագացված քարոզարշավի և համաճարակից տուժած ընկերություններին հավելյալ պետական օգնության շնորհիվ: Սա ամրապնդել է սպասելիքները առաջիկայում տնտեսական բումի վերաբերյալ:

Աշխատանքի դեպարտամենտը ուրբաթ օրն ասել է, որ մարտին գյուղատնտեսական հատվածից դուրս ստեղծվել է 916,000 նոր աշխատատեղ: Սա ամենամեծ աճն է նախորդ տարվա օգոստոսից ի վեր: Բացի այդ, վերևանայվեցին փետրվարի տվյալները, ըստ որի՝ այդ ամսին ԱՄՆ-ում ստեղծվել է 468,000 աշխատատեղ 379,000-ի փոխարեն:

Նախագահ Ջո Բայդենը ողջունել է աշխատատեղերի աճի մարտ ամսվա տվյալները` ենթադրելով, որ ԱՄՆ-ը արդեն կարող է հուսալ համաճարակի պատճառով քայքայված տնտեսությունից շուտափույթ վերականգնման մասին:

«Վերջապես, հույս կա ... Այս առաջընթացի վաստակը ոչ թե ինձ է պատկանում, այլ ամերիկացի ժողովրդին` այն հաղթահարած աշխատասեր կանանց և տղամարդկանց », - նշել է նախագահն ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում:

Նախագահ Բայդենը ամերիկացիներին խնդրել է զգոն մնալ ՝ չնայած երկրի պատվաստումների ակտիվ արշավի նկատմամբ լավատեսությանը:

«Ես աղաչում եմ ձեզ ... Մենք պետք է այս աշխատանքն ավարտենք, - ասաց Բայդենը: - Մեզ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ամերիկացի պարտավորություն ստանձնի և զգոն մնա»:

Reuters- ի կողմից հարցված տնտեսագետները կանխատեսում էին, որ մարտին 647,000 նոր աշխատատեղ կստեղծվի: Գործազրկության մակարդակն անցյալ ամիս ընկավ մինչև 6.0% ՝ փետրվար ամսվա 6.2% -ի փոխարեն: Պետք է հիշել, որ իրական գործազրկությունը կարող է ավելի բարձր լինել, քանի որ որոշ ամերիկացիներ իրենց որակում են որպես «աշխատող, բայց բացակայում են աշխատանքից»:

Ուղիղ մեկ տարի առաջ կորոնավիրուսային համաճարակի բռնկումը հանգեցրեց 2020-ի մարտին գրեթե 1,7 միլիոն աշխատատեղի կորստի, իսկ ապրիլին շուկան կորցրեց ևս 20,7 միլիոն աշխատատեղ: Տնտեսագետների գնահատմամբ, համաճարակի ընթացքում կորցրած ավելի քան 22 միլիոն աշխատատեղերը վերականգնելու համար կարող է պահանջվել առնվազն երկու տարի:

Facebook Forum

XS
SM
MD
LG