Մատչելի հղումներ

 
Ֆրանսիան ու Գերմանիան մտահոգված են քովիդի երրորդ ալիքով, իսկ զբոսաշրջիկները ուղղություն են վերցնում դեպի Իսպանիա

Ֆրանսիան ու Գերմանիան մտահոգված են քովիդի երրորդ ալիքով, իսկ զբոսաշրջիկները ուղղություն են վերցնում դեպի Իսպանիա


‘’Երբ կովիդ հիվանդության տարածումն արագանում է Ֆրանսիայում, դրանից երկու երեք շաբաթ անց նույնը նկատվում է Մեծ Բրիտանիայում’’: Այս մասին հինգշաբթի օրն ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որն ակնարկել է իր երկրում Ֆրանսիայի օրինակով սահմանափակումները խստացնելու մտադրության մասին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախորդ օրն էր կայացրել որոշում երկրի տասնինը շրջաններում, այդ թվում Փարիզում ապրիլի 3-ից 4 շաբաթով սահմանափակումները երկարաձգելու մասին: ‘’Հարկավոր չէ, որ մենք մեզ պահենք փակի տակ, սակայն հարկավոր է սահմանափակել շփումները’’, ասել էր նա:

Ըստ նույն որոշման, մինչեւ ապրիլի վերջ կփակվեն բոլոր դպրոցները ու խնամքի կենտրոնները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն էլ հորդորում է գերմանացիներին Սուրբ Զատկի տոնը նշել լուռ, կրճատել շփումները ու ճամփորդել միայն հույժ անհրաժեշտության դեպքում: Նրա խոսքերով, անհրաժետշտ է կանգնեցնել կորոնավիրուսի երրորդ ալիքը, որը նրա խոսքերով, արդեն սպառնում է նաեւ երիտասարդներին:

Սակայն ահա հիմնականում Գերմանիայից հազարավոր զբոսաշրջիկներ են մեկնում Իսպանիայի Մայորկա կղզի, այստեղ անցկացնելու համար Զատկի տոները:

Երբ տուրիզմն իրականում գրեթե արգելված է Գերմանիայում, արեւին կարոտած տասնյակ հազարավոր գերմանացիներ են մեկնում Իսպանիա: Հետ վերադառնալիս նրանք պարտավոր չեն ինքնամեկուսանալ, եւ իշխանությունները հայտնում են մտահոգություն, որ կորոնավիրուսի ամենածանր ալիքը շուտով կհարվածի Գերմանիային:

Ինչ վերաբերում է Իսպանիային, ապա արտասահմանցի զբոսաշրջիկների թիվն անցյալ տարի անկում էր ապրել 80 տոկոսով, իջնելով 19 միլիոնի, ինչը ամենացածր ցուցանիշն է 1969 թվականից ի վեր: Իսպանիան հույս ունի այս տարի գրանցել աճ տուրիզմի բնագավառում:

XS
SM
MD
LG