Մատչելի հղումներ

Սպիտակ տուն. Կորոնավիրուսի դեմ պատերազմը դեռ չի ավարտվել


Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքի
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքի

Վարչակազմը նախատեսում է արձագանքել սպառնալիքներին` արագացնելով պատվաստումների տեմպերը. չափահաս ամերիկացիների 90% -ը կպատվաստվի մինչև ապրիլի 19-ը

ԱՄՆ-ն աշխարհի շատ երկրների նման շարունակում է պայքարել COVID-19 համաճարակի դեմ, և այս պատերազմը դեռ ավարտված չէ: Այդ պատճառով նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը ամերիկացիներին կոչ են անում զգոն լինել ՝ հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալու համար: Այս մասին երեքշաբթի ասաց Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին:

Լրագրողների այն հարցին, թե ինչ արդյունքի են հանգել այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը Սպիտակ տան համակարգող Ջեֆ Զայենցոմի հրավիրած խորհրդակցությունից հետո, Փսաքին կրկնել է վարչակազմի մտահոգությունները հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների (CDC) բժիշկ Ռոչելլ Վալենսկու նախազգուշացումները վարակների վերջին աճի վերաբերյալ:

Նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը նաև կոչ է արել նահանգային և քաղաքային իշխանություններին չթուլացնել դիմակներ կրելու սահմանափակումները:

«Նախագահը դիմում է ոչ միայն նահանգապետերին, այլև ամբողջ երկրի ժողովրդին ... Դա դյուրին ուղերձ չէ: Կարևոր է, որ մարդիկ լսեն, որ մենք դեռ պատերազմում ենք այս վիրուսի դեմ, և մարդիկ պետք է զգոն լինեն ՝ բնականոն կյանքին վերադառնալու համար », - ասաց Փսաքին:

Քանի որ երկրում վարակն աճում է, վարչակազմը ոչ միայն հանդես է եկել կոչով, այլ նաև արագացրել է համաճարակին արձագանքելու տեմպը ՝ ակտիվացնելով ամերիկացիներին պատվաստելու գործընթացը, ասում է Սպիտակ տան խոսնակը:

Ինչպես այսօր առավոտյան ասաց Ջեֆ Զայենցը, Սպիտակ տունը փոխել է վերջնաժամկետը, որով ամերիկացի չափահասների 90% -ը իրավունք կստանա պատվաստվել. մայիսի 1-ի փոխարեն այժմ սահմանվել է մինչև ապրիլի 19-ը ժամկետը: Մինչ այդ ամսաթիվը նախատեսվում է, որ պատվաստման կայանները հասանելի կլինեն ԱՄՆ չափահաս բնակչության 90% -ին` իրենց բնակավայրից 8 կիլոմետր հեռավորության վրա:

Դա հնարավոր կլինի դաշնային ծրագրի ընդլայնման միջոցով պատվաստման գործընթացում ներգարվվելով դեղատները. 17,000-ից մինչև 40,000 խանութներ երկրի ամբողջ տարածքում կընդգրկվեն գործընթացում: Այս ծրագիրը, ըստ Ջեն Փսաքիի, լավ է դրսևրորել իրեն և համարվում է հաջողակ:

Բացի այդ, դաշնային կառավարության միջոցով պատվաստանյութերի մատակարարումը կավելանա ևս 33 միլիոն չափաբաժնով, ինչը կօգնի բավարարել բոլորի կարիքները, ովքեր ցանկանում են պատվաստվել:

«Մենք գիտենք՝ որքան շատ մարդ կարող է պատվաստվել, որքան մատչելի է (պատվաստանյութը), այնքան մենք ավելի արդյունավետ կլինենք, և հենց այստեղ ենք մենք կենտրոնացնում մեր ջանքերը», - ասում է Փսաքին:

Facebook Forum

XS
SM
MD
LG