Մատչելի հղումներ

Նյու Յորքը պատրաստվում է դառնալ մարիխուանան օրինականացրած 15-րդ նահանգը


Նահանգապետ Կուամոն մտադիր է ստորագրել օրենսդիր մարմնի ընդունած օրենքը

Նյու Յորքի օրենսդիրները հավանության են արժանացրել չափահասների կողմից մարիխուանայի օգտագործման մասին օրենսդրական նախաձեռնությունը: Այսպիսով, Նյու Յորքն ունի բոլոր հնարավորությունները դառնալու ԱՄՆ-ի 15-րդ նահանգը, ուր կթույլատրվի մարիխուանայի օգտագործումը ոչ բժկական նպատակներով:

Նահանգապետ Էնդրյու Կուամոն պատրաստակամություն է հայտնել ստորագրել փաստաթուղթը՝ դրան տալով օրենքի ուժ:

«Նյու Յորքը հարուստ պատմություն ունի որպես առաջադեմ մայրաքաղաք, և այս կարևոր օրենսդրությունը կշարունակի այդ ժառանգությունը», - ասել է նա:

Նյու Յորքի նահանգային Սենատը 40 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է օրինագիծը: Նահանգային ժողովում էլ ձայները բաշխվել էին 100 կողմ և 49 դեմ:

Facebook Forum

XS
SM
MD
LG