Մատչելի հղումներ

‘’ԱՄՆ-ը դատապարտում է մարդու իրավունքների ոտնահարումները, որտեղ էլ, որ դրանք տեղի ունենան’’. Բլինքեն


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը երեքշաբթի օրը հրապարակեց մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ամենամյա զեկույցը: Ըստ այդ զեկույցի, 2020 թվականին չափազանց մեծ թվով մարդիկ են աշխարհում տառապել մարդկային իրավունքների դեմ խիստ ոտնահարումների պայմաններում:

Զեկույցը երեքշաբթի օրը ներկայացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

‘’Ըստ զեկույցի, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը շարունակում է շարժվել սխալ ուղղությամբ: Եվ ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս ընթացքը տեղի է ունենում աշխարհի բոլոր հատվածներում’’, հայտարարել է Բլիքենը:

Չինաստանի կառավարությանը ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Բլինքենը մեղադրում է կրոնական ու էնթնիկ իր փոքրամասնությունների դեմ իրականացվող ‘’ցեղասպանության’’ մեջ:

Զեկույցն անդրադառնում է Ռուսաստանում ու Բելառուսում իշխանություններին քննադատող լրագրողների դեմ իրականացվող բռնություններին ու ձերբակալություններին: Ինչպես Human Rights Watch կազմակերպության վաշինգտոնյան գրասենյակի տնօրեն Սարահ Հոլեվինսկին է ասում. ‘’Երբ խոսում ենք մարդու իրավունքների ոտնահարումների մասին, առաջին հերթին այդ հարթակում պատկերվող երկրների շարքում է երեւում Իրանը: Եվ այսօրվա վարչակազմը թվում է, թե ունի այդ բռնություններն ու իրավունքների ոտնահարումները խստորեն դատապարտելու մտադրություն’’:

Բլինքենը հատուկ կերպով անդրադարձել է Մյանմարում ռազմական հեղաշջումից հետո շարունակվող բռնություններին:

Աշխարհի երկրների մասին զեկույցի հատվածները կհրապարակվեն ավելի ուշ:

Ինչպես Բլինքենն է հայտարարում, Բայդեն-Հարրիս վարչակազմը կանգնելու է մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, որտեղ էլ, որ դրանք պատահեն, անկախ այն հանգամանքից, այդ երկրները համարվում են ԱՄՆ-ի հակառակորդներ, թե` գործընկերներ:

XS
SM
MD
LG