ԱՄՆ-ը և «Իսլամական պետության» դեմ Համաշխարհային կոալիցիայի այլ կարևոր անդամներ վերահաստատել են իրենց մտահոգությունները՝ Դաեշ ահաբեկչական խմբավորման ակտիվության վերաբերյալ, որը փորձում է հաստատվել այսօր արդեն ազատագրված տարածքներում:
Իրաքում և Սիրիայում ահաբեկչական խմբավորման կողմից հիմնադրված ինքնահռչակ «խալիֆայության» պարտությունից ավելի քան երկու տարի անց տեղի ունեցավ Դաեշ-ի դեմ Համաշխարհային կոալիցիայի այսպես կոչված «փոքր խմբի» արտաքին գործերի նախարարների հանդիպումը, ուր ընդգծվում է Դաեշ-ի զինյալների ակտիվության աճը նախկինում իրենց կողմից վերահսկվող տարածքներում :
«Սպառնալիքը պահպանվում է», - ասված է նախարարների համատեղ հայտարարության մեջ: Նախարարները հայտարարու են, որ իրենք ի գիտություն են ընդունել կոալիցիայի կողմից չվերահսկվող տարածքներում Դաեշ-ի գործունեության վերսկսման մասին տեղեկությունը:
Հայտարարությունը կոչ է անում կոալիցիայի անդամներին «համարժեք ռազմական և քաղաքացիական ռեսուրսներ» տրամադրել դաշնակից ուժերին ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում, և ողջունել է Իրաքում իր հրահանգիչների առաքելությունը ընդլայնելու մասին ՆԱՏՕ-ի խոստումը: Այնուամենայնիվ, հանդիպման ավարտին ընդունված փաստաթղթում հստակությունը փոքր է:
« Դաեշ-ը վերահսկողության տակ է պահպանում մի քանի լեռնային շրջաններ, որոնք ունեն առանցքային ճանապարհներ և կարող են օգտագործվել (Բաշար ալ-Ասադի) ռեժիմի մեքենաների տարանցումը սահմանափակելու համար», - Ամերիկայի ձայնին ասել է վերլուծաբան Եվա Քահանը: Նա ավելացրել է, որ Ռուսաստանի և Իրանի զինված ուժերի ջանքերը մեծ ազդեցություն չեն ունեցել ահաբեկչական խմբավորման անդամների տեղաշարժի ազատության վրա:
Նա նշում է, որ ԻՊ-ը խոշոր ու լավ պատրաստված թիմեր է կազմակերպում, որոնց ուղարկում է Եփրատի երկայնքով Սիրիական ժողովրդավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ` այնտեղ ահաբեկչական գործունեություն ծավալելու համար:
Facebook Forum