Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի վարչակազմը կանգնած է փախստականների անվերահսկելի հոսքը կանգնեցնելու քննության առջեւ


Վերջին ամիսների ընթացքում 18 հազար երեխա է, առանց մեծահասակների ուղեկցության, անցել ԱՄՆ-ի հարավային սահմանները: Եվ Ջո Բայդենի վարչակազմն այժմ կանգնել է լուրջ քննություն տալու պարտավորության առջեւ, երբ վերջին հարցումների համաձայն, հարցման ենթարկվածների 57 տոկոսը հավանություն չի տալիս այս հարցում նրա վարած քաղաքականությանը: Բայդենի քննադատներն ասում են, որ հենց նրա վարած քաղաքականության ու նախընտրական արշավի ժամանակ նրա արտասանած ելույթների պատճառով է այսօր այս իրավիճակը տիրում սահմանին, երբ հազարավոր մարդիկ ուղղություն են վերցրել դեպի ԱՄՆ: Նրանք մեղադրում են Բայդենին, Թրամփի որդեգրած խիստ օրենքները չեղարկելու եւ սահմանային պատի կառուցման աշխատանքները դադարեցնելու մեջ:

Իրադրությանը մոտից ծանոթանալու նպատակով հաճախ են ԱՄՆ-ի օրենսդիրները լինում այստեղ: Ալյասկան ներկայացնող հանրապետական սենատոր Դեն Սուլիվանի խոսքերով, ‘’Նախագահն ու փոխնախագահը պիտի գան այստեղ, տեսնելու համար, թե ինչ է կատարվում: Այս պահին սահմանները բաց են: Իսկ սա մարդասիրական ու առողջապահական ճգնաժամ է’’, ասում է նա:

Բայդենի վարչակազմի պաշտոնատար անձինք պնդում են, որ դա այդպես չէ, որ սահմանը բաց չէ եւ որ անհատ անձանց ու ընտանիքներին այստեղից հետ են ուղարկում: Նրանք ասում են, որ պատրաստվում են իրականացնել բազմակողմ միջոցառումներ:

‘’Սա միայն մեկ վարչակազմի վարած քաղաքականության հետեւանք չէ’’, ասում է Սպիտակ տակ հաղորդակցության հարցերով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը: ‘’Սա տարածաշրջանում եղանակային աղետների, տարածվող աղքատության ու բռնությունների հետեւանք է նաեւ’’, ասում է նա:

Բայդենը փոխանախագահ Քամալա Հարիսին է հանձնարարել ղեկավարել առանց մեծահասակների ուղեկցության անչափահաս երեխաների հոսքը կարգավորելու աշխատանքը: ԱՄՆ-ը հարավային սահմաններից միայն առանց մեծահասակների ուղեկցության անչափահասներին է տալիս փախստականի կարգավիճակ:

Այս երեխաների ութսուն տոկոսը ԱՄՆ-ում ունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ: Քառասուն տոկոսից ավելին այստեղ ունի ծնողներ:

Ինչպես Բայդենն է ասում, վերջնական լուծումը կախված է հարավային հարեւանների, ինչպես օրինակ Հոնդուրասի, Գվատեմալայի ու Էլ Սալվադորի իշխանությունների հետ իրականացվելիք աշխատանքներից: Հարկավոր է գտնել ուղիներ այն բանի համար, որ մարդիկ այստեղ չունենան իրենց երկրից հեռանալու կարիք ու ցանկություն:

XS
SM
MD
LG