Մատչելի հղումներ

Բլինքենը վերահաստատում է ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նվիրվածությունը եւ ‘’Հյուսիսային հոսք 2’’-ի նկատմամբ ընդդիմությունը


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում անցկացրեց իր առաջին հանդիպումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Բլինքենը մեկնաբանել է Կոլորադոյի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած հրազենային հարձակումը եւ ներկայացրել Բայդենի վարչակազմի տեսակետները ‘’Հյուսիսային հոսք 2’’ գազատարի վերաբերյալ:

Բլինքենն իր ‘’խորին ցավակցությունն’’ է հայտնել երկուշաբթի օրը Կոլորադոյում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվածների հարազատներին:

Մարդաշատ սուպերմարկետում տեղի ունեցած հրաձգության արդյունքում տասը մարդ է զոհվել, որոնց թվում է առաջինը տեղ հասած ոստիկանը:

Իշխանությունները հայտնել են, որ միայնակ կասկածյալը գտնվում էր կալանքի տակ:

Պետքարտուղարն իր այցն օգտագործել է նաեւ վերահաստատելու համար ԱՄՆ-ի նվիրվածությունը ՆԱՏՕ-ի դաշինքին, որը նա անվանել է ավելի քան 70 տարի ‘’տրանսատլանտյան համայնքի խաղաղության, բարգավաճման, կայունության հիմնաքար’’:

‘’Հյուսիսային հոսք 2’’ գազատարի վերաբերյալ հարցուպատասխանի ժամանակ նա հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տեսակետն այն մասին, որ գազատարը ‘’վատ գաղափար է’’՝ այն համարելով ‘’ԵՄ-ի սեփական էներգետիկ անվտանգության նպատակներին հակասող’’: Նա մասնավորապես նշել է Ուկրաինայի և Լեհաստանի հանգամանքը, նշելով, որ այն ունի ‘’այդ երկու երկրների ու մի շարք այլ դաշնակիցների շահերը ոտնահարելու հնարավորություն:

XS
SM
MD
LG