Մատչելի հղումներ

Պուտինին երեքշաբթի երեկոյան կենթարկեն պատվաստման


Ռուսաստանի նախագահը կենթարկվի պատվաստման, սակայն դա տեղի չի ունենա տեսախցիկների առջեւ, ոչ էլ կբացահայտվի, թե որ պատվաստանյութն է կիրառվել նրան կորոնավիրուսից պաշտպանելու համար:

‘’Մենք մտածված կերպով չենք բացահայտում պատվաստանյութի անունը, քանի որ ռուսական արտադրության բոլոր երեք նյութերն էլ բացարձակապես վստահելի են ու արդյունավետ’’, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ավելացնելով, որ պատվաստման ենթարկվելու որոշում Պուտինը կայացրել է երկուշաբթի օրը:

Նրա խոսքերով, Պուտինը մեծ աշխատանք է տարել ռուսական արտադրության պատվաստանյութերի արտադրությանը զարկ տալու համար, որոնցից ամենահայտնին Սպուտնիկ V պատվաստանյութն է:

Պուտինն ասել է, թե պատվաստվելու է երեքշաբթի երեկոյան ու ավելացրել, որ այն կամավոր է բոլոր ռուսաստանցիների համար:

Նա ասել է նաեւ, որ իր երկիրը երկու չափաբաժիններով կիրառվող Սպուտնիկ V նյութի արտահանման համար մի շարք պայմանագրեր է կնքել, ինչը բավարար է 700 միլիոն մարդու պատվաստման ենթարկելու համար:

Ռուսաստանում կովիդ 19 հիվանդության դեմ մինչ այժմ պատվաստման է ենթարկվել մոտ 4 եւ կես միլիոն մարդ:

XS
SM
MD
LG