Մատչելի հղումներ

Ինչպես է Բայդենի վարչակազմը պատրաստվում լուծել միգրանտների աննախադեպ մեծ հոսքի հետ կապված խնդիրը


Այսօր, երբ Մեքսիկայի հետ սահմանի մոտ խտանում են միգրանտների շարքերը, Ջո Բայդենի վարչակազմը կանգնում է արագ քայլեր իրականացնելու պարտավորության առջեւ:

Ինչպես ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Ալեհանդրո Մայորկասն է ասում, իրենք ուզում են, որ մարդիկ իմանան, որ սահմանը բաց չէ:

Կոչ, որը հնչում է այն պահին, երբ անցած քսան տարիների ընթացքում կուտակումները սահմանին գրանցում են աննախադեպ բարձր ցուցանիշ: Հիշեցնելով համավարակի հետ կապված սահմանափակումները` վարչակազմը շեշտում է, որ այս պահը սահմանը հատելու համար ամենաանհարմար ժամանակն է: Սահմաններից այս պահին հետ են ուղարկվում նախ եւ առաջ միայնակ չափահաս անձինք: Առանց մեծահասակների ուղեկցության ԱՄՆ-ի սահմաններ հասած անչափահասները տեղավորվում են հատուկ խնամքի կենտրոններում:

Նախատեսվում է շուտով կառուցել միգրանտների համար կեցության ժամանակավոր կացարաններ, որոնք Թրամփի օրոք ապամոնտաժվել էին:

Սահմաններում մեծ կուտակումների համար հանրապետականները մեղադրում են նախագահ Ջո Բայդենին, որը չեղարկել է միգրանտներին մինչեւ օրինական մուտքի արտոնագիր տալը Մեքսիկայի տարածքում թողնելու նախկին նախագահ Թրամփի ընդունած որոշումը:

Նրանցից Մայքըլ ՄաքՔոլը ենթադրում է, որ գարնան ու ամռան ընթացքում այս հոսքն ավելի է խտանալու: ‘’Եվ դրա պատճառը այս միգրանտներին այստեղ հրավիրելու Բայդենի նախընտրական արշավի ժամանակ հնչեցրած խոստումներն էին’’, ասում է նա:

Երեխաները հսկողության տակ կարող են գտնվել մինչեւ 72 ժամ, որից հետո պիտի տեղափոխվեն միայն երեխաների համար նախատեսված կացարաններ: Անցած մեկ շաբաթվա ընթացքում այստեղ բացվել են նման երեք նոր կացարաններ: Սակայն իշխանությունները տեղեկություններ չեն հաղորդում այն մասին, թե քանի նոր կացարան եւ որքան ժամանակում են դրանք կառուցվելու, երբ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին միգրանտների ալիքն աստիճանաբար աճում է:

XS
SM
MD
LG