Մատչելի հղումներ

Ռուսաստանն ափսոսանք է հայտնում Բայդենի ու Պուտինի միջեւ հանդիպում անցկացնելու առաջարկը մերժելու կապակցությամբ


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ մարտի 19-ին կամ 22-ին առցանց բանակցություններ վարելու վերաբերյալ նախագահ Պուտինի առաջարկը մերժելու կապակցությամբ:

Ռուսաստանի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության համաձայն, բաց է թողնված երկկողմ հարաբերությունները փակուղուց դուրս բերելու մի հնարավորություն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Վաշինգտոնից անցյալ շաբաթ հետ էր կանչվել Մոսկվա խորհրդակցության համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում շեշտել էր, որ Վլադիմիր Պուտինը ստիպված է լինելու կրել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հօգուտ Դոնալդ Թրամփի միջամտություն ցուցաբերելու փորձերի համար: Բայդենը նորից կրկնել էր իր այն խոսքը, թե ‘’Պուտինը մարդասպան է’’:

Անցյալ հինգշաբթի օրը, ի պատասխան Ռուսաստանի դեսպանին Մոսկվա հետ կանչելու որոշմանը, Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին ասել էր, որ Բայդենի վարչակազմը ‘’մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերություններում այլ մոտեցում ցուցաբերել, քան նախորդ վարչակազմը’’:

‘’Մենք կլինենք շիտակ և հստակ այն ոլորտներում, որտեղ մտահոգություններ ունենք’’, - ասել էր նա:

‘’Բայդենը չի պատրաստվում հետ կանգնել իր խոսքերից’’, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քարին Ժան-Պիեռը:

Պուտինը Բայդենի խոսքերին արձագանքել էր ‘’ում ինչ անվանես, այնպես էլ դու կանվանվես’’

ռուս երեխաների շրջանում տարածված ասացվածքով: Դրանից հետո նա առաջարկել էր ուղիղ եթերում բանակցություններ վարել ԱՄՆ նախագահի հետ, ինչը ԱՄՆ-ը մերժել էր:

‘’Բայդենը նախագահ Պուտինի հետ հանդիպում կունենա պատշաճ ժամանակին’’, ասելի ուշ հայտարարել է Քարին Ժան-Պիեռը:

XS
SM
MD
LG