Մատչելի հղումներ

Ամերիկայի ասիական համայնքը ցնցված է մահաբեր հարձակումից


Սպիտակամորթ երիտասարդ տղամարդու կողմից Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում իրականացված հրազենային հարձակումը, որի արդյունքում զոհված ութ անձանցից վեցն ասիացիներ են, չի եղել ռասայական հողի վրա կատարված գործողություն: Այս մասին հայտարարել են տեղի իշխանությունները:

Հինգ անձինք զոհվել են մերսման երեք սրահների վրա իրականացված առաջին սրահում: Ատլանտայից հիսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող մերսման մեկ այլ սրահում հարձակմանը զոհ է գնացել երեք մարդ: Ոստիկանությունը շուտով ձերբակալել է 21-ամյա Ռոբերտ Աարոն Լոնգին ավտոմոբիլային հետապնդման արդյունքում:

Ինչպես Շիրոքիի մարզի ոստիկանապետն է ասում. ‘’Կասկածյալի մոտ նկատելի են որոշ խնդիրներ, հավանաբար սեռական հակվածության հետ կապված: Կակածյալը, ըստ ոստիականապետի, հաճախ է այցելել մերսման այս կենտրոնները’’:

Ու քանի որ ութ զոհերից վեցն ասիացի կանայք են, Ամերիկայում այս պահին մեծապես է ցնցված ասիական համայնքը:

Մերսման կենտրոններից երկուսի սեփականատերերը կորեացի ամերիկացիներ են: Տեղի կորեական հեռուստաալիքը տեղեկացնում է, որ երիտասարդ կորեացիներն այժմ հիմնել են ‘’Արագ գործողության թիմ’’ անվանումը կրող մի խումբ, որի նպատակը հետագա նման գործողությունները կանխելն է:

Ինչ վերաբերում է սեռական հողի վրա հարձակումն իրականացնելու կասկածյալի խոսքերին, դաշնային նախկին դատախազ Բյունգ Փեքն ասում է, թե այդ պնդումը պետք է մանրամասն ուսումնասիրվի այլ փաստարկների հետ համեմատելով:

Կատարվածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարրիսը: Իր աջակցությունը հայտնելով ասիացի ամերիկացիներին` նա ասել է նաեւ, որ այս հարձակումն ավելի մեծ խնդրի մի մասն է միայն: ‘’Դա մեր երկրում բռնությունների շարունակությունն է, ինչի դեմ պետք է խոսենք ու պայքարենք միասնաբար’’, ասել է նա:

XS
SM
MD
LG