Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում մասնատվածությունը վերացնելու հարցում Բայդենի առջեւ կանգնած դժվար ուղին


Այսօր, երբ ԱՄՆ-ը փորձում է վերադարձ կատարել դեպի բնականոն կյանք, նախագահ Ջո Բայդենը սկսում է ճամփորդություն երկրի տարածքում, ներկայացնելու համար 1 տրիլիոն 900 միլիարդ դոլարի համարժեք օգնության փաթեթը:

Տնտեսությանը զարկ տալու նպատակ ունեցող այս փաթեթը նախատեսում է նաեւ դրամական հատկացումներ երկրի գրեթե բոլոր բնակիչներին:

Իր կառավարման առաջին երկու ամիսներին Բայդենը փորձում է նախագահական համակարգը դնել ավանդական հունի մեջ, որն անցած չորս տարիներին շեղվել էր Թրամփի կառավարման ներքո:

Հիշելով, որ համավարակը, մեկ տարի առաջ սկսվելուց ի վեր, միայն ԱՄՆ-ում խլել է 530 հազար կյանք, Բայդենը հույս է հայտնում, որ այն շուտով կվերանա: Հույսը պատվաստանյութն է, որը նրա կառավարման առաջին վաթսուն օրերի ընթացքում հասանելի է եղել 100 միլիոն ամերիկացիների համար:

Հուզիչ նման խոսքերով հաճախ են հանդես գալիս ԱՄՆ-ի նախագահները: Հիշենք Ջորջ Բուշի ելույթը սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումներից հետո: Հիշենք Բարաք Օբամայի հուզված դեմքը Սենդիհուքի դպրոցում իրականացված սպանդից հետո:

Ինչպես Վանդերբիլթի համալսարանի դասախոս Ջեֆ Բենեթն է ասում, նման միջոցառումների ժամանակ նման հուզական ելույթների նպատակը կատարվածին բացատրություն տալու փորձն է ու առաջ շարժվելու համար անհրաժեշտ քայլերն ընդգծելը:

Ամերիկացիների 65 տոկոսն այսօր հավանություն է տալիս համավարակի դեմ պայքարում Բայդենի գործողություններին: Դրա գլխավոր պատճառն այն է, որ ի տարբերություն իր նախորդի, Բայդենը չի արհամարում ճգնժամը: Հիշենք Թրամփի խոսքերն այն մասին, որ վիրուսը չի կարող ստանալ ԱՄՆ-ի դեմ գործելու հնարավորություն: ‘’Որեւէ երկիր ավելի պատրվաստված չէ, քան մենք’’, հայտարարում էր Թրամփը:

Սակայն Բայդենի խնդիրն այն է, որ հանրապետական եւ ոչ մի կոնգրեսական հավանություն չտվեց տնտեսությունը խթանելու իր ծրագրին: Եվ այսօր երկիրը համախմբելու ցանկությունը իրականության վերածելու Բայդենի կարողություններին հավատում է ամերիկացիների միայն 48 տոկոսը:

Ինչպես վերլուծաբան Նորման Օրնստայնն է ասում, ‘’Բայդենը հավատում է, որ հանրապետականների շրջանում կան սենատորներ, ովքեր հոգնել են իրենց կառավարման ձեւից: Սակայն իրադարձությունները ցույց են տալիս, որ հանրապետականները չունեն փոխզիջման գնալու անկեղծ ցանկություն’’:

Տարբեր հարցումների համաձայն, հանրապետականների օգտին քվեարկած մարդկանց մեծ մասը շարունակում է հավատալ այն կեղծ պնդումներին, որ նախագահական վերջին ընտրությունները ‘’գողացված’’ էին:

Մի բան, ինչը չի խոսում երկրի մասնատվածությունը վերացնելու մեծ հնարավորության մասին:

XS
SM
MD
LG