Մատչելի հղումներ

AstraZeneca-ի շուրջ մտավախությունը եւ ԱՀԿ-ի խորհուրդը


Ֆրանսիան, Գերմանիան ու Իտալիան միացան Եվրոպական միության մի քանի այն երկրներին, որոնք դադարեցրել են կովիդ 19 հիվանդության դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառումը:

Ավելի վաղ Նորվեգիան էր հայտարարել պատվաստումից հետո արյան մակարդելիության անկման պատճառով մեկ մադու մահվան եւ արյան խցանումների պատճառով երեք այլոց հիվանդանոցներ տեղափոխելու մասին:

Նորվեգիայի առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից Սիգուրդ Հորթեմոն ասել էր, որ դեռեւս չի կարելի վստահաբար պնդել, որ դեպքերը կապված են պատվաստման հետ: ‘’Սակայն հարցի լրջության պատճառով, այժմ ընթանում են մանրակրկիտ հետաքննություն ու հետազոտություններ’’, ասել է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, թե դեռեւս չկան փաստեր այն մասին, որ այս պատվաստանյութն է արյան խցանումների պատճառը:

Պաշտոնատար անձինք այստեղ հայտարարում են, որ մինչ այժմ բաշխվել է 330 միլիոն չափաբաժին, եւ դրանից հետո չի գրանցվել պատվաստանյութի հետեւանքով մահացության դեպք: ‘’Եղել են պատվաստումներից հետո մարդիկ, որ մահացել են: Սակայն հիվանդությունների պատճառով մարդիկ ամեն օր են մահանում աշխարհում’’, ասում են ԱՀԿ-ի ներկայացուցիչները:

Եվրոպայում AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստման է ենթարկվել մոտ 17 միլիոն մարդ: Սակայն արյան խցանումների արդյունքում այստեղ միայն քառասուն մարդու մոտ է գրանցվել արյան խցանում:

Այս պատվաստանյութն ավելի էժան է, քան մյուսները: Այդ պատճառով հենց սա է դարձել զանգվածային պատվաստումների համար գլխավոր միջոց ավելի աղքատ երկրներում: Եվ այս երկրների պաշտոնատար անձինք չեն ուզում կենտրոնանալ արյան խցանումների այն մի քանի դեպքերի վրա, որոնք գրանցվել են այլ երկրներում:

Հիմա խնդիրն այն է, որ միլիոնավոր մարդկանցից միայն մի քանիսի մոտ առաջ եկող արյան խցանումները, կարող են ստվեր նետել համավարակի դեմ պայքարի գլխավոր այս միջոցի վրա ու առաջ բերել կասկածամտություն: Իսկ համաշխարհային վարակը կանգնեցնելու գործում ամենամեծ խոչընդոտն այս պահին կարող է լինել կասկածամտությունը:

Վերջին հաղորդագրությունների համաձայն, Բրազիլիան արտոնագիր է տվել AstraZeneca-ին: Շուտով սպասվում է հավանություն նաեւ ԱՄՆ-ի կողմից:

XS
SM
MD
LG